Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիր

                                           ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱ­ԿԱՐ­ԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

     Անհրաժեշտությունը: «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի  «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման 2-րդ կետի կատարմամբ: Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման և հայեցակարգի մշակ­ման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի և նրա գյուղատնտեսու­թյան` աղետների, մասնավորապես` բնակլիմայական աղետների նկատմամբ խոցելի լինելու և դրա մեղմման քայլերի ձեռնարկման առաջնահերթությամբ: Հաշվի առնելով տարեց­տարի տարերային, տեխնածին և կլիմայի փոփոխության հետ կապված աղետների քանակի և ինտենսիվության աճը, ինչպես նաև դրանց կողմից տնտեսության տարբեր ճյուղերին, այդ թվում` հատկապես գյուղատնտեսությանը հասցված զգալի կորուստներն ու վնասները, անհրաժեշտություն է առաջացել նոր լուծումներ և մոտեցումներ գտնել աղետների կառավարման, կանխման, կանխարգել­ման, հետևանքների նվազեցման ու վերացման և վաղ ազդարարման ուղղությամբ:  Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գով (այսուհետ` Հայեցակարգ)  այս բնագավառում  համակարգված քաղաքականություն իրականացնելու համար նախանշվել են հիմնական մոտեցումներ և ուղղություններ: Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է ընդունել միջոցառումների ծրագիր առաջիկա տարիների համար:

         Ընթացիկ իրավիճակը և խնդիրները: Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի  «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշմամբ սահ­մանվել են հանրա­պե­տության գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման ընդհանուր մոտեցում­ները, սկզբունք­ները և ուղղությունները:

        Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով, բնատնտեսա­կան և այլ առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտը հանդի­սանում է բարձր ռիսկային: Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրու­թյունը կազմակերպվում է ընդարձակ տա­րածքների վրա, բազմաբնույթ ուղղու­թյուններով, որը լրացուցիչ ծախսեր և ջանքեր է պա­հանջում բնակլիմայական աղետների կառավարման համար: Տարբեր բնական աղետների (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) և անկանխատեսելի պատահարների հետևանքով զգալի կորուստներ են կրում գյուղատնտեսությունում տնտեսավարողները: Հայաստանի Հանրապետությունում բնական տարբեր աղետ­ներից` գարնանային ցրտահարություններից, կարկտահարությունից տարեկան վնասվում են 30-35 հազ. հեկտար գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների տարածք­ներ, որը խիստ բացասաբար է անդրադառնում գյուղատնտե­սու­թյամբ զբաղվող տնտեսավարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական  վիճակի վրա:

    Բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման ներկա վիճակի վերլու­ծությունը վկայում է, որ այս բնագավառում անհրաժեշտություն է հայեցակարգի դրույթների հիման  վրա համապա­տաս­խան միջոցառումների իրականացումը:

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը: Գյուղատնտեսու­թյան  ոլորտում բնակլիմայական աղետների վնասների կանխարգելմանը կարևոր դեր է հատկացվում ոլորտում տարվող պետական քաղաքա­կանության մեջ: Մասնավորապես, ագրարային ոլորտի համար ուղենիշային համարվող փաս­տաթղթերի` Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտե­սության 2010-2020 թվականների կայուն զարգացման ռազմավարության և Հայաս­տանի Հանրա­պե­տության 2014-2025 թվականների Հեռանկարային զարգացման ռազմավարա­կան ծրագրի կարևոր խնդիրներից է նաև գյուղատնտեսական  ռիսկերի մեղմա­ցումը: Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թվական­ների կայուն զարգացման ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառում­ների ցան­կում ներառված են բնակլիմայական աղետների վնասների կանխարգելման միջոցառումներ, մասնավորապես, «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ռիսկերի գնա­հատման» և «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման» միջո­ցա­ռումները:

        Կարգավորման նպատակը և բնույթը: Որոշման ընդունման հիմնական նպատակը` բնակլիմայական աղետներից գյու­ղատնտե­սության դիմակայունության մակարդակի բարձրացման, ոլորտի ռիսկերի մեղմման ու հասցվող վնասների կանխարգելման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի  N 15 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի» կատարումն ապահովող միջոցառումների համակարգված իրականացումն է: Գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի առկայությունն օբյեկտիվ անհրաժեշտություն է ստեղծում դրանք կառա­վարելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար: Ծրագրով ներկայացվում են բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման միջոցառումները առաջիկա տարիների համար:

      Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք: Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախա­րարու­թյան աշխատակազմի կողմից: Նախագծի մշակման գործընթացին աջակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործություն» պետական ոչ առևտրային կազմակեր­պությունը:

        Ակնկալվող արդյունքը: Ծրագրի ընդունումը կնպաստի առաջիկա տարիներին գյուղատնտեսությունում իրականացվող բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման միջոցառումների հստակեցմանը, որոնց իրականացումն էլ իր հերթին կնպաստի  գյուղատնտեսական արտադրանքի կորուստների նվազեցմանը և գյուղատնտեսությունում տնտեսավարողների գործու­նեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, եկամուտների ավելաց­մանը և գյուղում աղքատության հաղթա­հարմանը, հնարավորություններ կստեղ­ծի գյուղատնտեսության առկա ռեսուրսային ներուժի օգտագործման և շուկայի պա­հանջ­ներին համապատասխան արտադրության ծավալների ապահովման համար, կխթանի   հանրապետության գյուղատնտեսու­թյան հետագա զարգացումը, արդյունավետության ու մրցունակության բարձրացումը և արդյունքում՝ կնպաստի երկրի պարենային անվտան­գության հիմնախնդրի աստիճանական լուծմանը:    

        Այլ տեղեկություններ: Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱ­ԿԱՐ­ԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

ՄԱ­ՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

                                                            ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՅԵՑԱ­ԿԱՐ­ԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

ՄԱ­ՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 «Բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելման հայեցա­կար­գի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմա­նա­գրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը`  համապատասխանում է:

  • Քննարկվել է

    11.08.2017 - 26.08.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9160

Տպել