«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
0 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «սկզբունքները» բառից հետո լրացնել «աղբի հետ գործածության կարգավորումները,» բառերը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «սույն օրենքում» բառերից հետո լրացնել ««Հարկային» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքերով,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) աղբահանություն` բնակավայրերում գոյացող աղբի հավաքում, ներառյալ տեսակավորում, պահում, փոխադրում՝ դրանց վերաօգտագործման, օգտահանման, մշակման, վերամշակման, վնասազերծման և/կամ աղբավայրում տեղադրման նպատակով.
2) աղբի հետ գործածություն՝ աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեսակավորման, վերաօգտագործման, օգտահանման, մշակման, վերամշակման, վնասազերծման և աղբավայրում տեղադրման հետ կապված գործունեություն.
3) աղբի քանակի նվազեցում՝ սկզբնաղբյուրում գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.
4) աղբի տեսակավորում՝ աղբի բաղադրությունից վերաօգտագործման, օգտահանման, մշակման և վերամշակման ենթակա աղբի առանձին հավաքումն ու պահումը սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.
5) կոշտ կենցաղային աղբ` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` մարդու կողմից սպառման և (կամ) կենսագործունեության հետևանքով առաջացող թափոնները.
6) կենսաքայքայվող /օրգանական/ աղբ՝ «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն թափոն, որ կարող է աէրոբիկ կամ անաէրոբիկ քայքայման ենթարկվել (սննդային թափոն, այգու կանաչ թափոն և այլն).
7) հատուկ աղբ՝ իրենց հատկանիշների շնորհիվ առնաձնահատուկ միջոցառում պահանջող աղբ (լուսավորող սարքեր, սնդիկ պարունակող էլեկտրական լամպեր, մարտկոցներ և կուտակիչներ, անվադող, փոխադրամիջոց, էլեկտրոնիկա և ալն).
8) արտադրական աղբ` արտադրության և արտադրական և (կամ) սպառման թափոններ, որոնք առաջանում են իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արտադրական գործունեության ընթացքում.
9) շինարարական աղբ` քաղաքաշինական գործունեության ընթացքում առաջացող, շինարարական վերանորոգման, շենքերի վերակառուցումից և քանդումից առաջացող աղբ.
10) խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող արտադրության և սպառման թափոններ, որոնց չափերը գերազանցում են 1 խորանարդ մետրը, և որոնց ֆիզիկական հատկություններից ելնելով ( չափը, ծավալը կամ քաշը)` անհնար է դրանց հավաքումը, պահումը կամ փոխադրումը կենցաղային աղբի համար նախատեսված տեխնիկայի միջոցով.
11) աղբի օգտահանում՝ աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի/արտադրանքի արտադրադրության համար, ներառյալ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը և աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը.
12) աղբի վերաօգտագործում՝ աղբի օգտագործում ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.
13) աղբի հեռացում՝ կոշտ կենցաղային թափոնների փոխադրում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր և/կամ աղբավայր.
14) աղբաման՝ կոշտ կենցաղային թափոնների՝ բացառությամբ խոշոր եզրաչափի թափոնների կուտակման համար նախատեսված տարողություն.
15) աղբամանների հարթակ՝ կոշտ կենցաղային թափոնների աղբամանների և բունկերների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ և սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի աղբահանության սխեմաներին համապատասխան.
16) աղբի փոխաբեռնման կայան՝ բնապահպանական և տնտեսական արդյունավետությունից ելնելով աղբի ժամանակավոր պահման, սեղմման և հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.
17) աղբի հավաքման կենտրոն՝ հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տարբեր տեսակի աղբը՝ հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վնասազերծման նպատակով.
18) աղբի սեփականատեր՝ թափոն արտադրող կամ որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ում տիրապետման ներքո է աղբը.
19) աղբահանության գոտիավորված սխեմա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության և աղբի հետ գործածության գործունեության համար առավել արդյունավետ գոտիավորում՝ կախված առաջացող աղբի քանակից, տեսակից և աշխարհագրական տեղադիրքերից.
20) սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, պուրակների, հրապարակների, բակերի, մայթերի, անցումների, կամուրջների, սիզամարգերի, լողափերի և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը.
21) օպերատոր` համայնքին/կամ համայնքներին աղբահանության՝ այդ թվում աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման և աղբավայրում տեղադրման և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր).
22) տարածաշրջանային օպերատոր՝ աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման և կամ աղբի հավաքման, փոխադրման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման և աղբավայրում տեղադրման ծառայություններ մատուցող իրավաբանական անձ, որը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում տարածաշրջանային օպերատորի գործունեության գոտում գտնվող և գոյացող կոշտ կենցաղային թափոնների սեփականատիրոջ հետ.
- Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 6.1-րդ կետերով.
«5.1) առաջացող աղբի քանակի նվազեցումը
6.1) շրջանաձև տնտեսության խթանումը»:
Հոդված 5. Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 3.3-րդ կետերով.
«3.2 Հաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեման:
3.3 Հաստատում է աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրերի տիպային ձևը:»:
Հոդված 6. Օրենքի 4.2-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետում «չհսկվող և չարտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող» բառերով և հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) աղբի հետ գործածության, այդ թվում՝ աղբի հեռացման նորմերի և կանոնների սահմանումը, ինչպես նաև աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող այլ գերատեսչական նորմերի հաստատումը։»:
Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ և 4.4-րդ հոդվածներով.
«Հոդված 4.3. Աղբի նկատմամբ սեփականության իրավունք
- Աղբը հանդիսանում է սեփականության օբյեկտ: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականությունը դրա ստեղծման պահից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:
- Աղբի սեփականության իրավունքը կարող է մեկ անձից մյուսին փոխանցվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Աղբի սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական կամ իրավաբանական անձին, որի գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, և իր սեփականության իրավունքի իրացման ընթացքում, պարտավոր է միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի և հանրային առողջության վնասը կանխելու համար, ձգտելով դրանց ռացիոնալ օգտագործմանը:
- Աղբի սեփականատերն իրավունք ունի դրանց տնօրինման, փոխանակման, օտարման և հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցել սեփականության իրավունքը, եթե այդ անձիք ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:
- Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել են իրենց չպատկանող աղբ, պարտավոր են այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին, որն էլ իր հերթին պարտավոր է միջոցներ ձեռնարկել աղբի սեփականատիրոջ որոշման և դրա հետ գործածության մասով:
Հոդված 4.4. Աղբի առաջացման կանխարգելման և դրանց քանակի նվազեցման ընդհանուր պահանջները
- Աղբի առաջացումը կանխելու և դրա քանակը նվազեցնելու նպատակով իրականացվում են համապարփակ հետևյալ միջոցառումները՝
1) սակավաթափոն և աղբ չառաջացնող միջոցառումների և տեխնոլոգիաների կիրառում.
2) առաջացող աղբի առավելագույնս օգտահանում.
3) աղբի տեսակավորված հավաքման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան պայմանների և ենթակառուցվածքների ստեղծում:»
Հոդված 8. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. |
Աղբահանության վճարը |
1.Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:
2․ Արտադրական, շինարարական աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով։
3․ Աղբահանության վճարի դրույքաչափի վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձիք պարտադիր իրազեկում են վճարի չափի մասին աղբահանության վճար վճարողներին մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 30-ը։
4․ Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձիք պարտադիր իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին աղբահանության վճար վճարողներին՝ մինչև հաջորդ ամսվա 10-ը ներառյալ։
5․ Աղբահանության վճարի դրույքաչափի կամ դրա տեսակի հետ անհամաձայնության դեպքում, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում՝ աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջև կնքվում է պայմանագիր՝ սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձևը։»։
Հոդված 9. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասոմ «խոշոր եզրաչափի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև տեսակավորված» բառերը:
Հոդված 10. Օրենքի 7-րդ և 19-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ արտաբյուջետային հաշվից» բառերը:
Հոդված 11. Օրենքի 8-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
1) Հոդվածի 1-ին մասում «իրականացնում են» բառերից հետո լրացնել «աղբահանության ոլորտում մասնագիտացված, համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ» բառերը.
2) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2 մասով․
«1.2 Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատորները պարտադիր պետք է ունենան աղբահանության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, որակավորման փաստաթղթեր՝ ստացված մասնագիտացված կրթության կամ լրացուցիչ որակավորման հավաստագրեր: Մասնագիտացված կրթության և լրացուցիչ որակավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»
3) Հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «իրականացնել» բառից հետո, իսկ 4-րդ մասում «տրամադրել նաև» բառերից հետո լրացնել «տեսակավորված,» բառը։
4) Հոդվածի 6-րդ մասոում «4-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով և 3-րդ մասով» բառերով.
5․ Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-ից 11-րդ մասերով․
«8. Հայաստանի Հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքներում աղբի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման համար իրավաբանական անձին տրվում է տարածաշրջանային օպերատորի կարգավիճակ և որոշվում է գործունեության գոտին աղբահանության տարածաշրջանային ծրագրի և գոտիավորված սխեմայի հիման վրա մրցութային հիմունքներով: Տարածաշրջանային օպերատորի կարգավիճակ տրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:
- Օպերատորը կամ տարածաշրջանային օպերատորը աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում աղբի սեփականատիրոջ հետ, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենքով: Կնքված աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիրը հանրային է և դրա տիպային ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Սղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրով օպերատորը և տարածաշրջանային օպերատորը պարտավորվում են ընդունել պայմանագրով նախատեսված ծավալով և կուտակման վայրերից աղբը և ապահեվել դրանց փոխադրումը և տեղադրումը աղբավայրում կամ փոխաբեռնմա կայաններում, կամ վերամշակման, օգտահանման ու վնասազերծման արտադրամասերում, իսկ աղբի սեփականատերը պարտավորվում է վճարել օպերատորին ծառայությունների դիմաց՝ սահամանված վճարի չափով։
- Սույն հոդվածի 3-րդ, 4-րդ և 10-րդ մասերով նախատեսված աշխատանքները կարող են ֆինանսավորվել կամ իրականացվել «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ՊՄԳ պայմանագրով սահմանված կարգով:»։
Հոդված 12. Օրենքի 10-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․
- Հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1. Աղբի հավաքումը կատարվում է՝
1) անմիջապես աղբ արտադրողից սահմանված ժամին ու վայրում և հեռացվում է անմիջապես աղբատար մեքենա՝ առանց աղբամաններում կուտակելու.
2) աղբամանների միջոցով՝ աղբը հավաքվում և (կամ) պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ հարթակների վրա տեղադրված համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում, աղբախցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.
3) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում և/կամ տեսակավորվում է աղբը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետև տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտարդամասեր կամ աղբավայր.
4) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը՝ հետագա աղբի հետ գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող են տեղափոխել օպերատորը, տարածաշրջանային օպերատորը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ իրենց միջոցների հաշվին:»։
2) Հոդվածի 3-րդ մասում «Ոչ կենցաղային աղբը» բառերը փոխարինել «Արտադրական, շինարարական» բառերով, «աղբը հավաքվում» բառերից հետո լրացնել «է անմիջապես աղբ արտադրողից առանց աղբամաններում կուտակելու կամ» բառերը և «3-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ և 6-րդ մասերով» բառերով։
3) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1, 3․2 և 4․1 մասերով․
«3․1 Օգտահանման և վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ և կենսաքայքայվող աղբ) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված անձանց կողմից տրամադրված առանձնացված աղբամաններում կամ կոնտեյներներում:
3․2 Հատուկ աղբը հավաքվում է առանձին և տեղափոխվում հատուկ մեքենաներով դեպի վնասազերծման, օգտահանման կամ հատուկ միջոցառումների կիրառմամբ պահման ու թաղման տարածքներ։»։
«4․1 Աղբամաններում արգելվում է տեղադրել կամ պահել հատուկ աղբը, այրվող, շիկացած կամ տաք ու խոշոր եզրաչափերով աղբը, բժշկական թափոնները, ձյունը և սառույցը, ինչպես նաև այլ թափոններ, որոնք կարող են վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը:»։
Հոդված 13. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով․
«2․ Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ մասնագիտացված տեխնիկայի և մասնագիտացված անձնակազմի միջոցով՝ սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան։
3․ Շինարարական, խոշոր եզրաչափերով, օգտահանման և վերամշակման ենթակա, ինչպես նաև հատուկ աղբը փոխադրվում է առանձին-առանձին՝ սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան։»։
Հոդված 14. Օրենքի 12-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․
1) Հոդվածի 1-ին մասում «օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագրված աղբավայրերում» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող» բառերով․
2) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1, 2․2, 2․3 և 3․1 մասերով.
« 2․1 Աղբավայրերի շահագործման կարգը , ինչպես նաև գործող աղբավայրերի բարեկարգման նվազագույն նորմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
2․2 Արգելվում է հեղուկ թափոնների, ինչպես նաև պայթուցիկ, դյուրավառ, բժշկական, սպանդանոցներից և այլ կենսաբանական թափոնների տեղադրումը աղբավայրերում։
2․3 Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:
3․1 Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի և հարակից տարածքների հսկողություն։ Աղբավայրի հսկողության կարգը սահմանում է Հասյաստանի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 15. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13. |
Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմային ներկայացվող պահանջները |
- Աղբահանության և սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետևյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման, փոխադրման, տեղադրման, տեսակավորման և վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:
- Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:
- Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտանահման, վնասազերծման, վերամշակման և աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության և սանիտարկան մաքրման գոտիավորված սխեմաները, որոնք ներառում են՝
1) գոտիավորված տարածքում աղբ արտադրող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.
2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի և տեսակների վերաբերյալ տվյալներ.
3) գոտիավորված տարածքում աղբի վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման և վերամշակման նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.
4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.
5) գոտիավորված տարածքում աղբի օգտահանման, վնասազերծման, վերամշակման, թափոնների հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյա տվյալներ.
6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման և աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն
7) տարածաշրջանային օպերատորի գործունեության տարածքային գոտու վերաբերյալ տեղեկատվություն.
8) աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեմայի էլեկտրոնային մոդել:
- Աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեման հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման:»:
Հոդված 16. Օրենքի 14-րդ հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունններն ու լրացումները․
- Հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերում «առանձնացված» բառից հետո լրացնել «՝ տարբերակված» բառը․
- Հոդվածի 3-րդ մասից հանել «Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև» բառերը, «1-5-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 2․1 մասով » բառերը և ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը․
- Հոդվածի 3․1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված շենքերի, շինությունների և տարածքների մասով աղբի հեռացման հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում, նշված շենքերի, շինությունների և տարածքների սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2․1 մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված անձանց։»։
4) Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2 մասով․
«3.2 Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2 -րդ կետերով նախատեսված դեպքում՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից վերջիններիս ապահովման անհնարինության դեպքում։»։
Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ և 19․2-րդ հոդվածներով.
«Հոդված 19.1 Աղբի հետ գործածության ոլորտում կարգավորման ենթակա դրույքաչափերը
- Աղբի հետ գործածության ոլորտում կարգավորման ենթակա են հետևյալ սահմանային դրույքաչափերը.
1) տարածաշրջանային օպերատորի ծառայությունների դիմաց դրույքաչափը.
2) կոշտ կենցաղային աղբի վնասազերծման դրույքաչափը.
3) կոշտ կենցաղային աղբի օգտահանման և վերամշակման դրույքաչափը.
4) կոշտ կենցաղային աղբից էներգիայի վերականգնման դրույքաչափը.
5) կոշտ կենցաղային աղբի աղբավայրում տեղադրելու դրույքաչափը:»:
«Հոդված 19․2 Տնտեսական խթանիչների կիրառում
- Աղբահանության ոլորտում տնտեսական խթանների իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Աղբահանության ոլորտում տնտեսական խթանները պետք է ներառեն՝
1) սակավաթափոն և անթափոն տեխնոլոգիաների ներդրմամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտոնությունների տրամադրում.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ աղբի տեղադրման համար վարձարվճարի նվազեցում, որոնք իրականացնում են անթափոն կամ սակավաթափոն գործունեություն:»:
Հոդված 18․ Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
20.10.2021 - 05.11.2021
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 6271
Print