Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

———————— 2021 թվականի N — -Ն

             

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով և  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման՝

1) 4-րդ կետը լրացնել նոր «զ» պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.

 «զ) գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում.»,

2) Հավելված N 3-ի 18-րդ կետը լրացնել նոր «6.» ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ․

          «6. գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում.»։

  1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եռամսյա ժամկետում ապահովել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը։
  2. ՀՀ մարզպետներին՝ եռամսյա ժամկետում ապահովել իրենց ենթակայությանը հանձնված Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

  • Discussed

    18.10.2021 - 02.11.2021

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4840

Print