ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
———————— 2021 թվականի N — -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման՝
1) 4-րդ կետը լրացնել նոր «զ» պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ.
«զ) գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում.»,
2) Հավելված N 3-ի 18-րդ կետը լրացնել նոր «6.» ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ․
«6. գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն և իրացում.»։
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ եռամսյա ժամկետում ապահովել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը։
- ՀՀ մարզպետներին՝ եռամսյա ժամկետում ապահովել իրենց ենթակայությանը հանձնված Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
18.10.2021 - 02.11.2021
-
Тип
Pешение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 4849
Принт