ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ (ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ) ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Անհրաժեշտությունը
Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի24-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի՝ Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և հաստատում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը:
2.Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանանվորված է այն հանգամանքով, որ հաճախ նախադպրոցական հաստատություններում առկա խնդրիների ստեղծման հիմնական նախադրյալ է հանդիսանում տնօրենների մասնագիտական և ղեկավարման հմտությունների բացակայությունը, որը հաճախ էական և շարունակական ազդեցություն է ունենում հաստատության բնականոն գործունեության խաթարման վրա: Ներկայումս նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների նշանակումն իրականացվում է առանձին համայնքների կողմից սահմանված կարգով, մինչդեռ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի համաձայն՝ նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթին մասնակցելու համար կարող է դիմել «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված չափանիշները բավարարող անձը:
Տվյալ բնագավառը կարգավորելու և միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն նախագծով ներկայացվող կարգի մշակման և հաստատման:
- Ակնկալվողարդյունքը
Իրավական ակտի գործարկման արդյունքում նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդները հնարավորություն կունենան վերապատրաստվելու ինչը վերջիններիս հնարավորություն կտա տիրապետելու կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերին, ծանոթանալու ոլորտի նորարարություններին: Մանկավարժական անձնակազմի միջև համագործակցային աշխատաոճի սերմանումը կնպաստի կրթական գործընթացի բարելավմանը, արդիականացմանը:
Կապահովվի կրթության մատուցման համար որակյալ կադրերի առկայությունը՝ ազդելով կրթական արդյունքի վրա:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: