Add to favourites

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերապատրաստման և հավաստագրման կարգը հաստատելու մասին

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նոնա Պողոսյան 18.10.2021 15:16:28 Որոնք են վերապատրաստվելու հավակնություն ունեցող անձին ներկայացվող պահանջները Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է վերապատրաստվել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
2 Վաղինակ Հովհաննիսյան 25.10.2021 15:28:44 Կարգի դրույթների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին:
3 Վաղինակ Հովհաննիսյան 25.10.2021 15:37:14 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 4-րդ կետում շարադրված է, որ անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների հավաստագրման վերջնաժամկետ է սահմավում 2023 թվականի դեկտեմբերի 25-ը: Սակայն կարգում որևէ կերպ նկարագրված չեն այդ տնօրենների չհավաստագրման դեպքում առաջացող հետևանքները կամ պատասխանատվության միջոցները: Առաջարկում ենք կամ նույն կետի բովանդակությունում կամ այլ կետ լրացնելով՝ շարադրել մեր կողմից նկարագրվածը:
4 Վաղինակ Հովհաննիսյան 27.10.2021 12:37:54 Անհասկանալի է այն հանգամանքը, որ անորոշ ժամկետով աշխատող տնօրենների համար սահմանվում է ժամկետ հավաստագիր ունենալու համար: Եթե հավաստագիրը կոչված է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն դառնալու համար, ապա անտրամաբանական է դառնում արդեն իսկ դարձած տնօրենների համար այդ պահանջի սահմանումը: