Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), 273-րդ (Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) և 275-րդ (Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հոդվածների պահանջները՝ 2018 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը: |
2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնում 2022թ. հուլիսի 1-ից:
Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի 13-րդ բաժնի 40-րդ գլխում՝ 393-406-րդ հոդվածներում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ նշվող հոդվածները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հոդվածներին:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականաում կրում են խմբագրական բնույթ: Մասնավորապես առաջարկվում է որոշման վերնագրից, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից և որոշման 3-րդ հավելվածի վերնագրից հանել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բառերը՝ համապատասխանեցնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 394-րդ հոդվածին, որոշման նախաբանում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 266-րդ, 273-րդ և 275-րդ հոդվածներին կատարված հղումները փոխարինվել են ՀՀ քրեական նոր օրենսգրքի 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ հոդվածներով:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր քրական օրենսգրքի դրույթներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փփոփխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
-
Discussed
11.10.2021 - 26.10.2021
-
Type
Decision
-
Area
Fight against trafficking and illegal durg trade
-
Ministry
Police
Views 5409
Print