Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը), 273-րդ (Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) և 275-րդ  (Խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) հոդվածների պահանջները՝ 2018 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» N 707-Ն որոշումը:

2021 թվականի մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտնում 2022թ. հուլիսի 1-ից:

Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածները նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի 13-րդ բաժնի 40-րդ գլխում՝ 393-406-րդ հոդվածներում, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ նշվող հոդվածները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության  քրեական նոր օրենսգրքի հոդվածներին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով կատարվող փոփոխությունները հիմնականաում կրում են խմբագրական բնույթ: Մասնավորապես առաջարկվում է որոշման վերնագրից, որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետից և որոշման 3-րդ հավելվածի վերնագրից հանել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի բառերը՝ համապատասխանեցնելով ՀՀ քրեական նոր օրենսգրքի 394-րդ հոդվածին, որոշման նախաբանում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 266-րդ, 273-րդ և 275-րդ հոդվածներին կատարված հղումները փոխարինվել են ՀՀ քրեական նոր օրենսգրքի 393-րդ, 394-րդ, 404-րդ և 405-րդ հոդվածներով:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի մասով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  1. 5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.         

 Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Որոշման մեջ կատարվող փոփոխությունների արդյունքում որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Հայաստանի Հանրապետության նոր քրական օրենսգրքի դրույթներին:

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փփոփխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

  • Обсуждалось

    11.10.2021 - 26.10.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Борьба с трафикингом и незаконным оборотом наркотиков

  • Министерство

    Полиция

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5302

Принт