Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի համաձայն՝ որոշման գործողությունը տարածվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարի ժամկետով, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբանանի Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ վերը նշված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում:

 Հաշվի առնելով հիշյալ պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, արդի ժամանակահատվածում ևս այդ պետություններում բնակվող հայերի համար Հայաստանի Հանրապետություն գալը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում ստանալու հարցը խրթին է, ուստի առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

 

Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ  դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր:

Միաժամանակ, ՀՀ Վարչապետի թիվ 02/10.3/27872-2019 հանձնարարականով նշվել է սույն խնդրի երկարաժամկետ լուծման անհրաժեշտության մասին, որի առնչությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել է «ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն նախագծով առաջարկվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է ՀՀ ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Սակայն, մինչև սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի

նախագծի ընդունումը, Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության

և Իրաքի Հանրապետության քաղաքացիները կզրկվեն հիշյալ հնարավորությունից, որից օգտվում են 2012 թվականից առ այսօր և հաշվի առնելով սույն պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ հնարավորություն չեն ունենա ՀՀ այցելելու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար:

Հետևաբար, առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

     Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կողմից: 

 

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա:

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Discussed

    04.10.2021 - 21.10.2021

  • Type

    Decision

  • Area

    International relations

  • Ministry

    Ministry of Foreign Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7512

Print