ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 951-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր կարող է տրվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» N 951-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի համաձայն՝ որոշման գործողությունը տարածվում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա: Ելնելով իրավիճակից՝ անհրաժեշտ է որոշման գործողության ժամկետը երկարաձգել ևս մեկ տարի ժամկետով, որպեսզի Սիրիայի Արաբական Հանրապետությունում, Լիբանանի Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը հնարավորություն ունենան առաջին անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալ վերը նշված պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Հաշվի առնելով հիշյալ պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ տեղական նահանգների և շրջանների միջև ճանապարհների ոչ անվտանգ լինելը, արդի ժամանակահատվածում ևս այդ պետություններում բնակվող հայերի համար Հայաստանի Հանրապետություն գալը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը Հայաստանի Հանրապետությունում ստանալու հարցը խրթին է, ուստի առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը:
|
|
Նախագծով առաջարկվում է երկարաձգել որոշման գործողության ժամկետը և հնարավորություն տալ Լիբանանի Հանրապետությունում, Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Իրաքի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ստանալու Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Միաժամանակ, ՀՀ Վարչապետի թիվ 02/10.3/27872-2019 հանձնարարականով նշվել է սույն խնդրի երկարաժամկետ լուծման անհրաժեշտության մասին, որի առնչությամբ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել է «ՀՀ քաղաքացիության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Սույն նախագծով առաջարկվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ. երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում ներկայանում է ՀՀ ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում՝ ՀՀ համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ: Սակայն, մինչև սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի ընդունումը, Լիբանանի Հանրապետության, Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիները կզրկվեն հիշյալ հնարավորությունից, որից օգտվում են 2012 թվականից առ այսօր և հաշվի առնելով սույն պետությունների ներքին իրավիճակում շարունակվող լարվածությունը՝ հնարավորություն չեն ունենա ՀՀ այցելելու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար: Հետևաբար, առաջարկվում է 2012թ. թիվ 951-Ն որոշման գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2022թ.-ի դեկտեմբերի 31-ը: |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կողմից:
|
Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանում, լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության չկա: Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
-
Обсуждалось
04.10.2021 - 21.10.2021
-
Тип
Pешение
-
Область
Международные отношения
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 7518
Принт