Add to favourites

Under development

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Andranik Ghazaryan 03.10.2021 12:43:59 Առաջարկվող նախագծով ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ օրենքի 35-րդ հոդվածի կարգավորումները տարընթեռցումների և երկակի մեկնաբանության տեղիք են տալիս և կարող են տեսականորեն հանգեցնել կենսաթոշակառուների կողմից չարաաշահումների, քանի որ բովանդակության նեղ մեկնաբանման արդյունքում կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ կենսաթոշակառուն իրավունք ունի իր դիմումը ներկայացնել նաև փոստային կապի միջոցով: Արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ անձը գտնվելով արտասահմանում ՀՀ-ում գտնվող անձի միջոցով դիմում ներկայացնելով կարող է շարունակել ստանալ անկանխիկ եղանակով կենսաթոշակ: Ուստի ենթադրվում է, որ գործածված ՛՛անձամբ՛՛ եզրույթը նշանակում է բանկի տարածքում կենսաթոշակառուի կողմից իր ձեռքով բանկին ներկայացնելը, որը առանձին օրենքով կարգավորելը, որպես այլընտրանք ստորագրված հայտարարությանը, չի կարող համարվել, քանի որ էապես գործառութային առումով ոչ բանկերի և ոչ էլ կենսաթոշակառուների համար ոչինչ չի փոխում: Ուստի առաջարկում եմ 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջարկվող փոփոխությունները չնեռրառել վերջնական փաթեթում: Առաջարկությունը չի ընդունվում։, քանի որ ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման N 4 Հավելվածի 4-րդ կետով և ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման հավելվածի 3.1-ին կետով հստակ սահմանված են այն ընթացակարգերը, որով բանկը կամ Ազգային օպերատորը հաստատում են կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը՝ առանց նրա բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու։ Նախագծով առաջարկվող լրացումը նպատակ ունի սահմանել ևս մեկ հնարավորություն կենսաթոշակառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատելու համար, այն է․ կենսաթոշակառուի՝ անձամբ ներկայացրած ցանկացած գրավոր դիմումի հիման վրա նրա Հայաստանի Հանրապետությունում լինելը հաստատում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը։ Ըստ այդմ, առաջարկում ներկայացված դիտարկումները որևէ կերպ չեն առնչվում նախագծով առաջարկվող կարգավորմանը, հաշվի առնելով վերջինիս հաստակությունը։ Ընդ որում, չարաշահումների հետևանքով Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ կենսաթոշակն ավել վճարված լինելու դեպքում հարկ է նկատի ունենալ նաև օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասը։