ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 2-րդ պարբերությունը «և բնակվելու» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու)» բառերով,
- 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով․
«5. Սույն օրենքի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ զինծառայողը զոհվել (մահացել) է կամ անհայտ կորել է կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությունն ստացել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված հատուցման դեպքի հետևանքով՝ հատուցում ստանալու ժամանակահատվածում։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք հատուցման դեպքի հիմքով ձեռք են բերում սույն օրենքով կենսաթոշակի իրավունք։»։
- Օրենքի 9-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: Սույն մասով սահմանված 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում:»,
- 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
- Օրենքի 10-րդ հոդվածի՝
- 1-ին և 2-րդ մասերում «արտոնյալ կենսաթոշակի» բառերը փոխարինել «արտոնյալ պայմաններով կենսաթոշակի» բառերով,
- 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով։
- Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով։
- Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը՝ «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով։
- Օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ մասը «համար» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով։
- Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը «լրանալը» բառից հետո լրացնել «, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը» բառերով։
- Օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածների 4-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած։
- Օրենքի 23-րդ հոդվածի՝
- 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է՝
1) յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչև 26 տարեկան զավակի համար` մահացած կերակրողի․
ա․ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում` առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով,
բ․ 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 60 տոկոսի չափով․
2) երկու ծնողին կորցրած յուրաքանչյուր երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչև 26 տարեկան զավակի համար` մահացած կերակրողի․
ա․ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում` առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով,
բ․ 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 80 տոկոսի չափով․
3) ընտանիքի` սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված յուրաքանչյուր մյուս անդամի համար` մահացած կերակրողի․
ա․ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում` առկա ստաժով հաշվարկվող երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով,
բ․ 20 տարուց պակաս զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում` մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 40 տոկոսի չափով։»,
2) 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով.
«5. Երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչև 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել սույն օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկից։»։
- Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ժամանակահատվածը․»,
2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով․
«2.1) խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.»,
3) 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել ։
- Օրենքի 31-րդ հոդվածը 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով.
«2.1. Զինվորական ծառայության ստաժը հաշվարկելու համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում նույն ժամանակահատվածի համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկվում է դրանցից մեկով՝ առավելագույն չափով:»։
- Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «Մինչև 2013» բառերը փոխարինել «Մինչև 1992» բառերով, իսկ «նաև» բառը փոխարինել «աշխատանքային գրքույկը կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթը և» բառերով։
- Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությունը «սահմանած կարգով» բառերից հետո լրացնել «կամ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից՝ կենսաթոշակառուի՝ անձամբ ներկայացրած ցանկացած գրավոր դիմումի հիման վրա» բառերով։
- Օրենքի 38-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 2-րդ կետում «նշանակելուց (կենսաթոշակը կենսաթոշակառուի գրավոր դիմումի հիման վրա վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու (կենսաթոշակը վերահաշվարկելու) գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով,
- 1-ին մասի 4-րդ կետում «նշանակելուց (վերահաշվարկելուց) 12 ամիս հետո» բառերը փոխարինել «նշանակելու կամ կենսաթոշակը վերահաշվարկելու՝ գրավոր դիմումը ներկայացնելու ամսվանից հաշված՝ 12-րդ ամսին կամ դրանից հետո» բառերով,
- 5-րդ մասը «(ոչ հավաստի) փաստաթուղթ» բառերից հետո լրացնել «տեղեկատվություն» բառով։
- Օրենքի 41-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 3-րդ կետից հանել «կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու» բառերը,
- 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերով և այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում․»,
- 1-ին մասի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ․
«4.1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 5.1-ին կետերով և այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի)՝ նրանց հետ համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում,»,
- 1-ին մասի 5-րդ կետը «անցնելու,» բառից հետո լրացնել «բացառությամբ զորահավաքային զինվորական ծառայության ներգրավվելու,» բառերով,
- 1-ին մասի 6-րդ կետը «իրավունքը դադարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու» բառերով,
- 1-ին մասի 8-րդ կետից հանել «և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը,
- 3-րդ մասի 3-րդ կետի «ա» պարբերությունում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում` կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,
- 3-րդ մասի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.
«3․1) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 5.1-ին կետերով, այդ կետերում նշված անձանց՝ 22-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում` աշխատանքից ազատվելու ամսվանից հետո` երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո գրավոր դիմելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3.2) սույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում` անձի՝ մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․»,
- 3-րդ մասի 5-րդ կետում «լրանալուց» բառը փոխարինել «լրանալու ամսվանից» բառերով, իսկ «օրվանից» բառը փոխարինել «ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից» բառերով,
- 3-րդ մասի 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ.
«5.1) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․»,
- 3-րդ մասի 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետ.
«6.1) սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․»,
- 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ և 5-7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 2.1-ին և 2.2-րդ կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ․»
- 4-րդ մասի 2-րդ կետից հանել «3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ» բառերը։
- Օրենքը 43-րդ հոդվածի՝
- 1-ին մասի 1-ին կետը «վճիռների» բառից հետո լրացնել «, վարչական ակտի, դատական ակտերի հարկադիր կատարողի որոշման» բառերը,
- 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա՝
ա․ նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը,
բ․ սույն կետում նշված գրավոր համաձայնության մեջ նշված չափով, բայց ոչ պակաս նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից:»,
- 7-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքի, երբ կենսաթոշակի գումարը վճարվել է․
1) կենսաթոշակառուի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակառուին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:» բառերով,
- 7-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ մասով․
«8. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված դեպքերում կենսաթոշակից պահումների կատարումը ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը:»։
- Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածը 9-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ մասով․
«10. Սույն օրենքի 8-րդ գլխի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ զինծառայողը զոհվել (մահացել) է կամ անհայտ կորել է կամ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամությունն ստացել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված հատուցման դեպքի հետևանքով՝ հատուցում ստանալու ժամանակահատվածում։ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք հատուցման դեպքի հիմքով ձեռք են բերում սույն գլխով սահմանված նպաստի իրավունք։»։
- Օրենքի 33-րդ հոդվածի՝
- 1-ին մասը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով․
«3.1) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով նպաստ նշանակելուց հետո նպաստառուի աշխատելու դեպքում․
3.2) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգով նպաստ նշանակելուց հետո մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի խնամքով զբաղված անձի՝ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու դեպքում.»,
- 1-ին մասի 4-րդ կետը «իրավունքը դադարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու» բառերով,
- 1-ին մասի 6-րդ կետից հանել «և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու» բառերը,
- 4-րդ մասը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-9-րդ կետերով․
«5) սույն հոդվածի 1-ին մասի 3.1-ին կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` աշխատանքից ազատվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
6) սույն հոդվածի 1-ին մասի 3.2-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում` անձի՝ մահացած կերակրողի 14 տարին չլրացած երեխայի հետ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) համատեղ հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով համատեղ հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից, իսկ նշված ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․
7) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու ամսվանից հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` բնակության իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․
8) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու ամսվանից հետո՝ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից․
9) սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքով նպաստ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու և գրավոր դիմելու դեպքում՝ հաշվառվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետից հետո հաշվառվելու դեպքում՝ գրավոր դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։»։
- Օրենքի 34-րդ հոդվածը 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ մասով․
«5. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 7-9-րդ կետերով սահմանված նպաստներից պահումներ կատարելու, այդ նպաստների ավել վճարված գումարները հետ գանձելու (վերադարձնելու, բռնագանձելու) հետ կապված հարաբերությունները կարգավորվում են կենսաթոշակի ավել վճարված գումարները հետ գանձելու (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնելու, բռնագանձելու) համար «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով: Սույն մասում նշված նպաստների՝ ավել վճարված գումարների չափում չեն հաշվարկվում այն գումարները, որոնք վճարվել են՝
1) նպաստ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան ամսվան հաջորդող ամիսների համար կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետությունում նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու ամսվան հաջորդող ամիսների համար կամ
2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հետևանքով, որը հաստատված է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով:»։
- Օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել «Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա նպաստների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ:» նախադասությամբ։
- Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։