Add to favourites

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գնումների մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

  «18) «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ շինարարական աշխատանքների գնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

 ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման շրջանակում շինարարական աշխատանքների գնումը  կառավարության որոշմամբ կարող է իրականացվել առանց սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի և այդ աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայության ձեռքբերման` գնման առարկայի հատկանիշները սահմանելով որպես գործառութային (ֆունկցիոնալ) նկարագրեր, որոնք պետք է ներկայացվեն բավարար ճշտությամբ` հնարավորություն տալով մասնակիցներին և պատվիրատուին ճշգրիտ ընկալել պայմանագրի առարկան:»:

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող՝ Կառավարության որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

 

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ                                                 

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2021 թ. _________ __

           Երևան

           ՀՕ-__-Ն

 
  • Discussed

    30.09.2021 - 15.10.2021

  • Type

    Law

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5525

Print