Add to favourites
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
7 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 11.10.2021 16:14:38 | Եթե առաջնորդվենք Նախագծի և հատկապես նրա «հիմնավորում» բաժնում ներկայացված տրամաբանությամբ, ապա քաղաքաշինության ոլորտին վերաբերող օրենսդրությունում պետք է ամբողջապես կատարվեն փոփոխություններ, հակառակ դեպքում խնդիրը ավելի կխորացնենք: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կամ պետք է «շինարարություն» բառից հետո ավելացնել «քանդման կամ ապամոնտաժման» բառերը, կամ դրանք դիտարկել որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ, կամ այդ աշխատանքները համարել չլիցենզավորվող գործունեության տեսակ: Որպես օրինակ՝ կարելի է նշել նաև, որ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999թ ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի 2-րդ և 4-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները սահմանված կարգով ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական կազուս, քանի որ նշված օրենքի 3-րդ գլխում՝ <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը>>, հստակ նշված են իրավախախտման տեսակները, որոնցում «քանդման կամ ապամոնտաժման» աշխատանքները առձանձնացված չեն: Նման օրինակները մեկ-երկուսը չեն, և հակառակը՝ պետք է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում մեկից ավել անգամ «վերակառուցում» բառից հետո նշվում է «(ներառյալ` քանդման)» բառերը: | Չի ընդունվել, Նախագծով նախատեսվել են բավարար ծավալով օրենսդրական փոփոխություններ, որոնց առկայությամբ խնդրի կարգավորումը համարվում է իրատեսական: |