Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1541 հոդվածում կատարել հետևյալ լրացումները.

 Օրենսգրքի 1541 հոդվածի վերնագիրն ու  տեքստը՝ «Կառուցապատումը» բառից հետո լրացնել «(այդ թվում քանդումը կամ ապամոնտաժումը)» բառերով:

        

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «ա)» կետը՝ «շինարարական-մոնտաժային» բառերից հետո, լրացնել «, քանդման կամ ապամոնտաժման» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի «դ)» կետը՝ «շինարարական-մոնտաժային» բառերից հետո լրացնել «, քանդման կամ ապամոնտաժման» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը՝ «քաղաքաշինության բնագավառում» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության (այդ թվում ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական  նախագծերի մշակման, ինժեներական հետազննման, փորձաքննության, կառուցման, վերակառուցման, արդիականացման, քանդման կամ ապամոնտաժման, հսկողական ծառայությունների մատուցման)»  բառերով:

        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    28.09.2021 - 13.10.2021

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4463

Print

Suggestions

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

11.10.2021

Եթե առաջնորդվենք Նախագծի և հատկապես նրա «հիմնավորում» բաժնում ներկայացված տրամաբանությամբ, ապա քաղաքաշինության ոլորտին վերաբերող օրենսդրությունում պետք է ամբողջապես կատարվեն փոփոխություններ, հակառակ դեպքում խնդիրը ավելի կխորացնենք: Օրինակ՝ «Լիցենզավորման մասին» օրենքում կամ պետք է «շինարարություն» բառից հետո ավելացնել «քանդման կամ ապամոնտաժման» բառերը, կամ դրանք դիտարկել որպես լիցենզավորման ենթակա առանձին գործունեության տեսակ, կամ այդ աշխատանքները համարել չլիցենզավորվող գործունեության տեսակ: Որպես օրինակ՝ կարելի է նշել նաև, որ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» 1999թ ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի 2-րդ և 4-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները սահմանված կարգով ուժի մեջ մտնելու դեպքում կառաջանա իրավական կազուս, քանի որ նշված օրենքի 3-րդ գլխում՝ <<Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը>>, հստակ նշված են իրավախախտման տեսակները, որոնցում «քանդման կամ ապամոնտաժման» աշխատանքները առձանձնացված չեն: Նման օրինակները մեկ-երկուսը չեն, և հակառակը՝ պետք է նշել, որ «Քաղաքաշինության մասին» օրենքում մեկից ավել անգամ «վերակառուցում» բառից հետո նշվում է «(ներառյալ` քանդման)» բառերը:

See more