Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Տեղեկանք-հիմնավորում

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 14-ի N 256-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

         «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 30.12.2020թ. ՀՕ-499-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 3.3 մասով, որի համաձայն՝ պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 14․03․2009թ․ թիվ 256-Ն որոշմամբ, ուստի ՀՀ վարչապետի 03.05.2021թ. թիվ 460-Ա որոշմամբ հաստատված հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում խմբագրել արդեն իսկ գործող որոշումը:

 

 2Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

         «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 30.12.2020թ. ՀՕ-499-Ն ՀՀ օրենքով կարգավորվել են ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող տարանցիկ հատվածների մայթերին տեղադրված գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների, մասնավորապես՝ սոցիալական գովազդի տեղադրման թույլտվության տրամադրման հետ առնչվող դրույթները։ Միաժամանակ հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանկը վերանայվել է ՀՀ կառավարության 13.02․2014 թվականի թիվ 265-Ն որոշմամբ, սակայն ՀՀ կառավարության 14․03․2009թ․ թիվ 256-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի տարածքով անցնող` ՀՀ միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը մնացել է անփոփոխ, ուստի անհրաժեշտություն է առաջացել այն համապատասխանեցնել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ցանկում ներառված ՀՀ միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհների պայմանանիշներին և անվանումներին, ինչպես նաև ճշգրտել համայնքների բնակավայրերով անցնող տարանցիկ հատվածները։

         Մասնավորապես նախագծով.

  1. նախատեսվում է ՀՀ կառավարության 14․03․2009թ․ թիվ 256-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ այն համապատասխանեցնելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 3.3 մասին․
  2. վերանայվել են ճանապարհների անվանումները, պայմանանիշները և համարները՝ դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 13.02․2014 թվականի թիվ 265-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների ցանկին․
  3. ճշգրտվել են բնակավայրերով անցնող տարանցիկ հատվածների և փողոցների անվանումները։

 

 

3Կարգավորման նպատակը և բնույթը

Ներկայացված նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 14․03․2009թ․ թիվ 256-Ն որոշումը համապատասխանեցնել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 3.3 մասին, ինչպես նաևհստակեցնել բնակավայրերի տարածքով անցնող ՀՀ միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների և բնակավայրերի անվանումները և դրանք համադրել ՀՀ կառավարության 13.02․2014 թվականի թիվ 265-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկին։

 

4Նախագծի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձնիք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

5Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն բնակավայրերի տարածքով անցնող` Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ հատվածները՝ այդ թվում նաև բնակավայրերի փողոցները (եթե այդպիսիք առկա են), որի արդյունքում ցանկում նշված բնակավայրերով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար չի գանձվի  ճանապարհային հարկ՝ կիրառելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ, 3․1-րդ և 3․2-րդ մասերով նախատեսված բացառությունները։ Ցանկում ներառված բնակավայրերի միջով անցնող ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման թույլտվությունների տրամադրումը և տուրքի գանձումը կկատարվի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

 

6Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պայամանավորված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

7 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

   «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 14-ի N 256-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 ռազմավարական փաստաթղթերից, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, ինչպես նաև ոլորտային և/կամ այլ համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

 

  • Discussed

    25.09.2021 - 11.10.2021

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3711

Print