ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» «__________________» 2021 թվականի N _____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Բնակավայրերի տարածքով անցնող` Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը սահմանելու մասին» N 256-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն hավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
_______ N _______ -Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3.3 մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը՝ համաձայն hավելվածի:
- Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված բնակավայրերի սահմանների միջով անցնող այն տարանցիկ փողոցները, որոնք չունեն անվանումներ, ցանկում նշված են միայն այդ բնակավայրերի անվանումները:
- Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»։
-
Discussed
25.09.2021 - 11.10.2021
-
Type
Decision
-
Area
Transport, Road traffic safety
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3713
Print