Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
Սույն նախագիծը նպատակ ունի վերանայելու դատական գործերի տեսակավորման և պահպանության ժամկետների վերաբերյալ կարգավորումները: Վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ներկայումս ծագել են մի շարք խնդիրներ կապված քննվող գործերում համապատասխան նյութերի բացակայության հետ, որոնք «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման կիրառման արդյունքում ոչնչացվել են: Նախագծի հիմնական նպատակն է վերացնել վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ծագած խնդիրները և ապահովելու դատական ատյանների, ինչպես նաև դատախազության անխափան աշխատանքը:
-
Discussed
15.09.2021 - 01.10.2021
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 4795
Print