Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Սույն նախագիծը նպատակ ունի վերանայելու դատական գործերի տեսակավորման և պահպանության ժամկետների վերաբերյալ կարգավորումները: Վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ներկայումս ծագել են մի շարք խնդիրներ կապված քննվող գործերում համապատասխան նյութերի բացակայության հետ, որոնք  «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351- Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման կիրառման արդյունքում ոչնչացվել են: Նախագծի հիմնական նպատակն է վերացնել վերադաս դատական ատյաններում համապատասխան բողոքների քննության և ստորադաս դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի վերանայման ընթացքում ծագած խնդիրները և ապահովելու դատական ատյանների, ինչպես նաև դատախազության անխափան աշխատանքը:

  • Քննարկվել է

    15.09.2021 - 01.10.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4797

Տպել