Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի թիվ 397-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«——» «——————» 2021 թվականի №----Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի № 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կառավարությունը որոշում է.
1.Կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետի նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի № 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 397-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) Հավելվածի 6-րդ բաժնի.
1) 266-րդ կետում`
ա) «գործարքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր» բառերը փոխարինել «կտակի, սեփականության օտարման գործարքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր» բառերով,
բ) «5 Տ.» բառերը փոխարինել «մշտական» բառով:
2) լրացնել նոր 266.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
266.1 |
Այլ գործարքների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ դատական գործեր |
5 Տ. |
|
3) 271-րդ կետում «5 Տ.» բառերը փոխարինել «10 Տ.» բառերով:
-
Քննարկվել է
15.09.2021 - 01.10.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4804
Տպել