Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի № 1215-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ
ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի № 1215-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 81-րդ հոդվածի 8-րդ մասից բխում է, որ քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է Արդարադատության նախարարը: Ներկայումս ստորագրման փուլում է Արդարադատության նախարարի համապատասխան հրմանաը:
Օրենքի ընդունումից առաջ գործող կարգավորումներին համապատասխան գործում էր Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 1031-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1215-Ն որոշումը, ինչի անհրաժեշտությունը այլևս չկա, քանի որ Կառավարությունը այլևս նման կարգ սահմանելու լիազորություն չունի:
2.Առկա իրավիճակը.
Ներկայումս Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1215-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները: Մինչդեռ, Օրենքի համաձայն, այդ դրույթները պետք է սահմանվեն Արդարադատության նախարարի հրամանով:
3.Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.
Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:
4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5.Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.
Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 1031-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
14.09.2021 - 30.09.2021
-
Type
Decision
-
Area
Justice, Civil acts registration
-
Ministry
Ministry of Justice
Views 3824
Print