Добавить в избранное

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի № 1215-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2016 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի  № 1215 ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

2021 թվականի հունվարի 19-ին ընդունվել է «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որի 81-րդ հոդվածի 8-րդ մասից բխում է, որ քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակի և տեղեկանքի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին տեղեկանքի տրամադրման կարգը և ձևանմուշները հաստատում է Արդարադատության նախարարը: Ներկայումս ստորագրման փուլում է Արդարադատության նախարարի համապատասխան հրմանաը:

Օրենքի ընդունումից առաջ գործող կարգավորումներին համապատասխան գործում էր Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 1031-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1215-Ն որոշումը, ինչի անհրաժեշտությունը այլևս չկա, քանի որ Կառավարությունը այլևս նման կարգ սահմանելու լիազորություն չունի:

 

2.Առկա իրավիճակը.

Ներկայումս Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1215-Ն որոշմամբ սահմանված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները: Մինչդեռ, Օրենքի համաձայն, այդ դրույթները պետք է սահմանվեն Արդարադատության նախարարի հրամանով:

3.Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակն է ապահովել Օրենքով սահմանված համապատասխան դրույթների կատարումը:

4.Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5.Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ու Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 2-ի N 1031-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի  թիվ 1215-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

 

 

  • Обсуждалось

    14.09.2021 - 30.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Агентства загса

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3821

Принт