Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում (այսուհետ՝ Գանձարան) տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքը և արժեքը:

Պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որդեգրել է մոտեցում, որ Պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր, որը հիմք է հանդիսացել պետական պահուստներից ոչ իրացվելի իրերի օտարման ծրագրի կազմման համար:

ՀՀ կառավարությունն իր 2018 թվականի հունվարի 11-ի N 1 արձանագրային որոշմամբ հավանություն էր տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին, սակայն, հաշվի առնելով, որ հիշյալ որոշման կատարման ժամկետն ավարտվել է, իսկ օտարման գործընթացը՝ դեռևս՝ ոչ, միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ վարչապետի 06.08.2021թ. 02/10.20/26829-2021 և 04.08.2021թ. N 02/16.2/25023-2021 հանձնարարականները՝ արձանագրային որոշումների գործողությունների դադարեցման հետ կապված, ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Ծրագիր), որը որևէ սկզբունքային փոփոխություն չի ենթադրում նախորդի համեմատ, նախատեսվում է վերանայել միայն վերջինիս գործողության կատարման ժամկետները՝ 2022-2024 թվականների ժամանակահատվածի կտրվածքով:

Ծրագրի ընդունմամբ նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը: Ընդ որում, նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:

Հայտնում ենք, որ Ծրագրով նախատեսված օտարման գործընթացը, միաժամանակ, բխում է ՀՀ վարչապետի 16.04.2021թ. № 02/16.2/12443-2021 հանձնարարականի 2-րդ կետի պահանջից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Սույն որոշման նախագծի ընդունումը որևէ սկզբունքային փոփոխություն չի նախատեսում:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

<<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների ավելացում:

 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Ներկայացված Ծրագրի ընդունմամբ նախատեսվում է Գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում: Ծրագրի իրականացման արդյունքում Գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորների և թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերի, որոնք արդիականությամբ պայմանավորված կայուն կլինեն ժամանակի ընթացքում արժեքային կորստից:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

<<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

<<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու բացակայության մասին

 

1.            Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

<<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

2.          Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

<<Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության <<Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան>> գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ չի առնչվում:

 

  • Discussed

    10.09.2021 - 25.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4703

Print