Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆԻ 2022-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում (այսուհետ՝ Գանձարան) տարիների ընթացքում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը՝ ապրանքային տեսքը և արժեքը:

Պետական պահուստների կառավարումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը, որդեգրել է մոտեցում, որ Պետական պահուստներում պետք է կուտակել միայն բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ և թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրեր, որը հիմք է հանդիսացել պետական պահուստներից ոչ իրացվելի իրերի օտարման ծրագրի կազմման համար:

  • Discussed

    10.09.2021 - 25.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4699

Print