Located in RA Government
Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
-
1 - Agree
-
0 - Disagree
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ կետի՝
- առաջին ենթակետը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ.
«Արևային և հողմային էլեկտրակայանների համար նախատեսվող հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում՝ քսան միլիոն դրամը գերազանցող գումարը մինչև քսան տարվա ժամկետում, համայնքի ավագանու որոշմամբ ընդունված՝ տարաժամկետ վճարման ժամանակացույցին համապատասխան:»
- երրորդ ենթակետը ՝
ա) «ջերմոցային» բառից առաջ լրացնել «արևային և հողմային էլեկտրակայանների» բառերով,
բ) «օգտագործվող» բառից հետո լրացնել «(նախատեսվող)» բառը, իսկ «համարվում է փոփոխված`» բառերից հետո լրացնել «պարզեցված կարգով՝ միայն» բառերը,:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
04.08.2017 - 19.08.2017
-
Type
Law
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 8920
Print