ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 694-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 694-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ս․թ․ մայիսի 26-ի ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի ընդունմամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի՝ «11․ Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»։ 2021 թ․ մայիսի 26-ի ՀՕ-230-Ն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը սահմանելու մասին» 694–Ն որոշմամբ հաստատված իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգի անհրաժեշտությունը բացակայում է։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը սահմանելու մասին» 694 – Ն որոշումը։
- Կարգավորման առարկան.
Նախագծի կարգավորման առարկան իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգի անհրաժեշտության վերանայումն է, որը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում համապատասխան կարգավորումների սահմանմամբ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 694-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
-
Discussed
30.08.2021 - 15.09.2021
-
Type
Decision
-
Area
Economy, Territorial administration and development, Public service
-
Ministry
Ministry of Economy
Views 4349
Print