Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 694-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի № 694-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

          Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ս․թ․ մայիսի 26-ի ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-230-Ն օրենքի ընդունմամբ։

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

          Համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 11-րդ մասի՝ «11․ Չափման միջոցների ստուգաչափում, բացառությամբ հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտի, կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած կարգով հավատարմագրված իրավաբանական անձինք:»։ 2021 թ․ մայիսի 26-ի ՀՕ-230-Ն  օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը սահմանելու մասին» 694–Ն որոշմամբ հաստատված իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգի անհրաժեշտությունը բացակայում է։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի «Իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը սահմանելու մասին» 694 – Ն որոշումը։

  1. Կարգավորման առարկան.

Նախագծի կարգավորման առարկան իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգի անհրաժեշտության վերանայումն է, որը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում համապատասխան կարգավորումների սահմանմամբ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի № 694-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ  պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

  • Обсуждалось

    30.08.2021 - 15.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика, Территориальное управление и развитие, Публичная служба

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4347

Принт