Located in RA Government
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
|
Իրավական ակտի անհրաժեշտությունը |
|
ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին սույն նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) կազմվել է Վարչապետի պաշտոնակատարի 22.07.2021թ. N02/16.2/24697-2021 հանձնարարականի կատարման շրջանակներում և պայմանավորված է ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացում համապատասխան կանոնակարգումների և հիսուն և ավելի տոկոս պետական բաժնեմասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների վճարման կարգի, չափի և ժամկետների հետ կապված առանձնահատկությունները դադարեցնելու անհրաժեշտությամբ: |
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Որոշման 2-րդ կետի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող, ինչպես նաև ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 24-ի N1476-Ա որոշման համաձայն` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանը փոխանցված՝ պաշտպանական ոլորտի «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» և «Գառնի-Լեռ» ԳԱՄ» բաց բաժնետիրական ընկերություններում, ինչպես նաև «Պատնեշ», «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան», «Լազերային տեխնիկա», «ՉՏԳ գրուփ» և «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ հատուկ կոնստրուկտորական բյուրո» ՓԲԸ-ներն ազատված են եղել ՀՀ պետական բյուջե շահութաբաժիններ վճարելու պարտականությունից: |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Իրականացվող քաղաքականությունն առևտրային կազմակերպությունների` պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացի շարունակական կանոնակարգումն է, և որոշման սույն նախագիծը չի ներառում բնագավառում իրականացվող գործող քաղաքականության փոփոխություն: |
|
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Որոշման նախագծի ընդունման նպատակն է՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 22.07.2021թ. N02/16.2/24697-2021 հանձնարարականի կատարումը, դրա շրջանակներում այսուհետ ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների առնչությամբ բոլոր առանձնահատկությունների բացառումը և շահութաբաժինների վճարման նոր չափի սահմանումը: Ի թիվս այլ կանոնակարգումների՝ նախատեսվում է շահութաբաժինների վճարումից ազատելու բացառությունը հանել նաև ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կառավարմանը հանձնված ընկերությունների մասով՝ համակարգված միասնական մոտեցումներ հանդես բերելու և պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող բոլոր ընկերությունների համար իրենց գործունեության արդյունքներով ՀՀ պետական բյուջե շահութաբաժիններ հաշվարկելու և վճարելու հավասար պայմաններ սահմանելու նկատառումներից ելնելով: |
|
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքները |
|
ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների առնչությամբ առանձնահատկությունների բացառման և շահութաբաժինների վճարման նոր չափի սահմանման արդյունքում ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում: |
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Իրավական ակտերի մասին, որոնց հիման վրա կամ որոնցից oգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը |
|
1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքը, 2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, 3. ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշումը։ |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացումների կամ նվազեցումների մասին |
|
Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացում: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության մասին տեղեկանք |
|
Որոշման նախագծի ընդունման դեպքում, որոշման ուժի մեջ մտնելուց հետո, կարող է անհրաժեշտություն առաջանալ փոփոխություններ կատարել նաև ՀՀ կառավարության 2012թ. հուլիսի 19-ի «Բյուջետային գործընթացի շրջանակներում շահութաբաժինների գծով հայաստանի հանրապետության պետական բյուջեի մուտքերի և դրանց եռամսյակային համամասնությունների ծրագրավորման կարգը հաստատելու մասին» N899-Ն որոշմամբ հաստատված կարգում ճշգրտումներ իրականացնելու նպատակով՝ կապված 2011թ. մարտի 3-ի N202-Ն որոշման N1 հավելվածի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու հետ։ |
|
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Որոշման նախագծի ընդունմամբ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների փոփոխության անհրաժեշտություն չի առաջանում: |
|
ՏԵՂԵԿԱՆՔ Նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին |
|
Նախագիծը տեղադրվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում։ |
|
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
Չկան: |
-
Discussed
25.08.2021 - 09.09.2021
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 5188
Print