Add to favourites
Located in RA Government
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«.....» ………………… 2021 թվականի N…….-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման, շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N1194 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N202-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման 2-րդ կետից հանել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կառավարմանը վերապահված պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N 1476-Ա որոշման 1-ին կետում նշված առևտրային կազմակերպությունների)» բառերը,
- Ուժը կորցրած ճանաչել Որոշման N 1 հավելվածի 2-րդ և 9-րդ կետերը, ինչպես նաև 11-րդ կետի «ա», «բ», «գ» պարբերությունները,
- Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում «50» թիվը փոխարինել «70» թվով,
- Հանել Որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի՝ «, ինչպես նաև իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված ծախսերի վերաբերյալ` խորհրդի կողմից հավանության արժանացած տեղեկանքը: Վերջինս պետք է պարունակի`» բառերը, 29-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ նախադասությունը, 37-րդ կետի 2-րդ ենթակետի՝ «իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված ծախսերի վերաբերյալ տեղեկանքները,» բառերը, 37-րդ կետի 3-րդ ենթակետի՝ «իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում հաշվետու տարում կատարված ծախսերի հիմնավորվածության,» բառերը,
- Որոշման N 2 հավելվածից հանել 14-րդ սյունակը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
25.08.2021 - 09.09.2021
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 5187
Print