ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
- 5-րդ կետից հանել «անվտանգության սերտիֆիկատի,» բառերը․
- 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
- 22-րդ կետից հանել «և անվտանգության սերտիֆիկատի,» բառերը․
- 35-րդ կետից հանել «իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` անվտանգության սերտիֆիկատ» բառերը.
- 37-րդ և 47-րդ կետերից հանել «կամ անվտանգության» բառերը.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի № 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1499-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման վերնագրից հանել «անվտանգության սերտիֆիկատներ» և «, անվտանգության սերտիֆիկատների» բառերը.
2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «անվտանգության սերտիֆիկատներ և » բառերը.
3) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
4) Որոշման N 1 հավելվածում`
ա. վերնագրից և 1-ին կետից հանել «, անվտանգության սերտիֆիկատներ» բառերը.
բ. 4-րդ կետից հանել «և անվտանգության սերտիֆիկատներ» բառերը.
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «10. Ներկրող երկրի պահանջի դեպքում Եվրոպական միության և այլ երկրներ սննդամթերքի արտահանման համար տրվում են տվյալ երկրի օրենսդրությամբ ներկրման համար սահմանված համապատասխան ձևի փաստաթղթեր:».
դ. 14-րդ կետից հանել «, N 7 ձևի անվտանգության սերտիֆիկատները» բառերը.
ե. 16-րդ կետից հանել «կամ անվտանգության սերտիֆիկատի» և «կամ անվտանգության սերտիֆիկատների» բառերը.
զ. 18-րդ, 19-րդ և 19․1 կետերից հանել «, անվտանգության սերտիֆիկատները», իսկ 22-րդ կետից՝ «կամ անվտանգության սերտիֆիկատները» բառերը.
է. 21-րդ կետից հանել «կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրված անվտանգության սերտիֆիկատների» բառերը.
ը. 23-րդ կետից հանել «անվտանգության սերտիֆիկատներն ու» բառերը.
թ. 24-րդ կետից հանել «, անվտանգության սերտիֆիկատներում» բառերը
ժ) 25-րդ կետից հանել «կամ անվտանգության սերտիֆիկատների» բառերը.
3) Որոշման N 4 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:
-
Discussed
20.08.2021 - 08.09.2021
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 5302
Print