Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021  թվականի    N       -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1442-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
  • 5-րդ կետից հանել «անվտանգության սերտիֆիկատի,» բառերը․
  • 21-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
  • 22-րդ կետից հանել «և անվտանգության սերտիֆիկատի,» բառերը․
  • 35-րդ կետից հանել «իսկ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար` անվտանգության սերտիֆիկատ» բառերը.
  • 37-րդ և 47-րդ կետերից հանել «կամ անվտանգության» բառերը.
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2021 թվականի    N    -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Կենդանիների, կենդանական ծագում ունեցող մթերքի, հումքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների, սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, հանրապետության տարածքում փոխադրման համար անասնաբուժական ուղեկցող փաստաթղթեր, անվտանգության սերտիֆիկատներ և համապատասխանության տեղեկանք տալու կարգը, անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի, անվտանգության սերտիֆիկատների և համապատասխանության տեղեկանքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 4-ի № 1241-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1499-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրից հանել «անվտանգության սերտիֆիկատներ» և «, անվտանգության սերտիֆիկատների» բառերը.

2) Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետից հանել «անվտանգության սերտիֆիկատներ և » բառերը.

3) Որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

 4) Որոշման N 1 հավելվածում`

ա. վերնագրից և 1-ին կետից հանել «, անվտանգության սերտիֆիկատներ» բառերը.

բ. 4-րդ կետից հանել «և անվտանգության սերտիֆիկատներ» բառերը.

գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ «10. Ներկրող երկրի պահանջի դեպքում Եվրոպական միության և այլ երկրներ սննդամթերքի արտահանման համար տրվում են տվյալ երկրի օրենսդրությամբ ներկրման համար սահմանված համապատասխան ձևի փաստաթղթեր:».

դ. 14-րդ կետից հանել «, N 7 ձևի անվտանգության սերտիֆիկատները» բառերը.

ե. 16-րդ կետից հանել «կամ անվտանգության սերտիֆիկատի» և «կամ անվտանգության սերտիֆիկատների» բառերը.

զ. 18-րդ, 19-րդ և 19․1 կետերից հանել «, անվտանգության սերտիֆիկատները», իսկ 22-րդ կետից՝ «կամ անվտանգության սերտիֆիկատները» բառերը.

է. 21-րդ կետից հանել «կամ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար տրված անվտանգության սերտիֆիկատների» բառերը.

ը. 23-րդ կետից հանել «անվտանգության սերտիֆիկատներն ու» բառերը.

թ. 24-րդ կետից հանել «, անվտանգության սերտիֆիկատներում» բառերը

ժ) 25-րդ կետից հանել «կամ անվտանգության սերտիֆիկատների» բառերը.

3) Որոշման N 4 հավելվածն ուժը կորցրած ճանաչել:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:

 

  • Обсуждалось

    20.08.2021 - 08.09.2021

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5300

Принт