Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

      Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնակատարի  2021 թվականի հուլիսի 15-ի N 02/11/23733-2021 և 2021 թվականի հունիսի 28-ի N 02/11.3/21226-2021 հանձնարարականները (օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկներին տրամադրվող դրամական վճարումները կարգավորող իրավական ակտերը վերանայելու վերաբերյալ  առաջարկություն)՝ վերանայվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշումը, որի համաձայն  օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկները, նրանց մարզիչները և բժիշկները տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստանում:

Օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկներին, նրանց մարզիչներին և բժիշկներին տարեվերջյան միանվագ պարգևատրում տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության № 462 որոշումն ընդունված է եղել դեռևս  2001 թվականին (մայիսի 29-ին): Նախկինում ընդունված նորմատիվ ակտը (Հայաստանի Հանրապետության կառավարության № 462 որոշում) ուժը կորցրած է ճանաչվել, ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշումը, իսկ  օլիմպիական խաղերի պարգևատրման գումարների չափը չի ավելացել: Նմանատիպ փոփոխությունը հնարավորություն կտա լուծելու ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների  սոցիալական վիճակի բարելավման խնդիրը և որոշակիորեն լուծելու Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների   և բժիշկների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով  բարձր նվաճումների խթան:

  2016 թվականի Ռիե դե Ժանեյրոյի օլիմպիական  խաղերում   ձեռք է բերվել  4 մեդալ. հունա-հռոմեական ըմբշամարտից Արթուր Ալեքսանյանը նվաճել է օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը, Միհրան Հարությունյանը  նվաճել է  արծաթե մեդալ,   իսկ  ծանրամարտ մարզաձևից  արծաթե մեդալներ են նվաճել  Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը:   2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերում (անցկացվել են 2021 թվականին) Հայաստանի Հանրապետության մարզիկները ձեռք են բերել 4 մեդալ. հունա-հռոմեական ըմբշամարտ մարզաձևից Արթուր Ալեքսանյանը նվաճել է արծաթե մեդալ, ծանրամարտ մարզաձևից Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է արծաթե մեդալ, բռնցքամարտ մարզաձևից Հովհաննես Բաչկովը նվաճել է բրոնզե մեդալ, սպորտային մարմնամարզություն մարզաձևից Արթուր Դավթյանը նվաճել է բրոնզե մեդալ:

 Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման  (նախկինում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» № 462 որոշում) մեջ օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների   և բժիշկների  պարգևատրման գումարների ավելացում:

Անհրաժեշտություն է դարձել օլիմպիական խաղերում բարձր ցուցանիշների հասած մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների  և բժիշկների    պարգևատրման գումարների ավելացումը՝ մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին առավել մոտիվացնելու համար: Պարգևատրման գումարների ցածր լինելը խոչընդոտ է  սպորտի զարգացման համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չկա: Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը ուղղված է մարզական բարձր նվաճումների խթանմանը և խրախուսմանը:

Օլիմպիական խաղերում մրցանակակիր դարձած մարզիկների պարգևատրումն ուղղված է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության իրականացմանը, սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի բարձրացմանը, բնակչության առողջ ապրելակերպի ամրապնդմանը: Պարգևատրումները խթանում են մարզիկների մասնակցությունը լրջագույն ստուգատեսներին: Տարեվերջյան միանվագ պարգևատրման ցուցակում օլիմպիական խաղերի գումարների ավելացումը լուրջ խթան կդառնա առավել ջանասիրաբար աշխատելու և բարձր արդյունքների հասնելու համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» որոշման նախագիծը մշակել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության աշխատակազմի Սպորտի քաղաքականության վարչությունը և նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ‑իրավաբանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություն  կատարելու մասին» որոշման ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ավելացնել օլիմպիական խաղերի հաղթողերի և մրցանակակիրների պարգևատրման գումարները: Վերոնշյալը  կնպաստի միջազգային մրցասպարեզներում բարձր արդյունքների ձեռքբերմանը  և Հայաստանի Հանրապետությունը  պատվով  ներկայացնելուն աշխարհին:

Ընդհանուր <<Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում>> միջոցառման համար 2021 թվականի համար ընդամենը անհրաժեշտ է 404 480 000 դրամ (հաշվարկված են մարզիկների՝ 2021 թվականի ընթացքում մինչև օգոստոսի 11-ը ցուցաբերված արդյունքները և օգոստոսի 12-ից մինչև 2021 թվականի վերջ արդյունքների կանխատեսումները), փոփոխության արդյունքում ավելացող գումարը կազմում է 48 000 000 (քառասուն ութ միլիոն) դրամ, ընդհանուր գումարը ավելացումով՝ 452 480 000 դրամ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավոր է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի ծախսերի ավելացում:

  • Discussed

    17.08.2021 - 06.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5935

Print

Suggestions

Սերինե Սերոբյան

26.08.2021

Հարգելի նախագծի հեղինակներ, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման` Պարալիմպիկ խաղերում 1-3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվում է` 1-ին տեղ` 5 000 000.00 դրամ, 2-րդ տեղ` 3 500 000.00 դրամ, 3-րդ տեղ` 2 000 000.00 դրամ, Սուրդլիմպիկ խաղերի պարագայում` 1-ին տեղ` 2 000 000.00 դրամ, 2-րդ տեղ` 1 500 000.00 դրամ, 3-րդ տեղ` 1 000 000.00 դրամ: Պարալիմպիկ և սուրդլիմպիկ խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկներին տրամադրվող գումարների տարբերությունը հսկայական է: Առաջարկում եմ խտրականություն չդնել և Սուրդլիմպիկ խաղերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին ևս տրամադրել նույնքան գումար, որքան Պարալիմպիկ խաղերի դեպքում:

See more