Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

------ --------------------------- 2021 թ. №  ---------  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի № 1282-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին»  օրենքի 7-րդ հոդվածի դ.6) ենթակետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.           

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի «Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի օլիմպիական երիտասարդական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերն ու շնորհման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի №462 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» № 1282-Ն որոշման № 1 հավելվածի  «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ» բաժնի «ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ» գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

 

1-ին տեղ՝ 25000.0

2-րդ տեղ՝ 20000.0

3-րդ տեղ՝ 15000.0

12500.0

10000.0

7500.0

5000.0

4000.0

3000.0

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ

ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ՝ 20000.0

2-րդ տեղ՝ 15000.0

3-րդ տեղ՝ 10000.0

10000.0

7500.0

5000.0

4000.0

3000.0

2000.0

 

  1. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի օգոստոսի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

  • Discussed

    17.08.2021 - 06.09.2021

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5937

Print

Suggestions

Սերինե Սերոբյան

26.08.2021

Հարգելի նախագծի հեղինակներ, ըստ ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի № 1282-Ն որոշման` Պարալիմպիկ խաղերում 1-3-րդ տեղը զբաղեցրած մարզիկներին տրամադրվում է` 1-ին տեղ` 5 000 000.00 դրամ, 2-րդ տեղ` 3 500 000.00 դրամ, 3-րդ տեղ` 2 000 000.00 դրամ, Սուրդլիմպիկ խաղերի պարագայում` 1-ին տեղ` 2 000 000.00 դրամ, 2-րդ տեղ` 1 500 000.00 դրամ, 3-րդ տեղ` 1 000 000.00 դրամ: Պարալիմպիկ և սուրդլիմպիկ խաղերում մրցանակային տեղ զբաղեցրած մարզիկներին տրամադրվող գումարների տարբերությունը հսկայական է: Առաջարկում եմ խտրականություն չդնել և Սուրդլիմպիկ խաղերում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին ևս տրամադրել նույնքան գումար, որքան Պարալիմպիկ խաղերի դեպքում:

See more