Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը» սահմանելու մասին Առողջապահության նախարարի հրամանի նախագծի

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ:
  2. Առաջարկվող կագավորումների բնույթը.

Նախագծով նախատեսվում է հաստատել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, մասնավորապես` արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը, գործընթացը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կապահովի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:

 

  • Discussed

    13.08.2021 - 29.08.2021

  • Type

    Order

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7556

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: