ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը» սահմանելու մասին Առողջապահության նախարարի հրամանի նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը սահմանելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի այսուհետ` Օրենք 21-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կագավորումների բնույթը.
Նախագծով նախատեսվում է հաստատել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու կարգը, մասնավորապես` արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրող բժշկական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հաշվառելու և հաշվառումից հանելու հիմքերը, գործընթացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կապահովի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները:
-
Обсуждалось
13.08.2021 - 29.08.2021
-
Тип
Приказ
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 6048
Принт