Add to favourites

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                            

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

 2021 թվականի   N - Ն

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Ղեկավարվելով <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:
  2. Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
  3. Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
  4. Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
  5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

      ապահովել վարժական հավաքներին ներգրավվող պահեստազորայինների բուժհետա­զոտումը ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների:

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վարժական հավաքներ անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղա­քա­ցիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմա­տրանսպորտային պարտակա­նություններ ունեցող համապատասխան մարմիններին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

               2021թ.

                      Երևան

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
------------ -- -ի N     - Ն որոշման

 

 

 

ՑԱՆԿ

 

ՌԱԶՄԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՆ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

 

Հ/հ

Տրանսպորտային միջոցի տեսակը

Քանակը (միավոր)

Ծանոթ.

1.      

Կողավոր (անձնակազմ տեղափոխելու համար)

50

 

2.     

Կողավոր

19

 

3.     

Կողավոր ( մինչև 5 տոննա)

7

 

4.     

Կողավոր (ոչ պակաս 5 տոննայից)

20

 

5.     

Ուղևորաբեռնատար բարձր անցանելիությամբ

1

 

6.    

Քարշակ

6

 

7.     

Ավտոցիստեռն

1

 

8.    

Ավտովառելիքալցավորիչ

2

 

9.    

Ջրի ավտոցիստեռն

1

 

10.  

Սանիտարական

3

 

Ընդամենը

110

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    10.08.2021 - 26.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15263

Print

Suggestions

lev ar

20.08.2021

Վարժական հավաքների մասնակիցների կողմից վարկային պարտավորություն(ներ) ունենալու դեպքում այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվաժում, վարկային պայմանագրով նախատեսված. կարգով, չափով և ժամկետում, վարժական հավաքների մասնակցի ֆիզիկապես բացակայելու պատճառով, իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, վարժական հավաքների մասնակիցը կունենա վարկային պայմանագրով նախատեսված վարկի տոկոսի , ի վնաս վարկառուի, վերանայման կամ գրավի առարկայի կորստի ռիսկեր: Իսկ այն պարագայում, երբ վարժական հավաքների մասնակցի, որպես եկամտի աղբյուր, աշխատավարձը բաղկացած է՝ աշխատավարձի ամսական դրույքաչափից և տվայալ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալից հաշվարկվող պարգևավճարից (բոնուսից), ինչը վարկատուն վարկը տրամադրելիս հաշվի է առնում որպես եկամուտ, վարժական հավաքների մասնակիցը այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվածի համար, օրենքով սահմանված կարգով՝ աշխատատեղի պահպանմամբ, որպես աշխատավարձ, գործատուի կողմից կստանա միայն աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրուքաչափի հաշվարկով, քանի որ հիշյալ անձի կողմից այդ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալի բացակյության պարագայում, գործատուի կողմից սահմանված կարգով չի կարող հիմնավորվել պարգևավճարի չափի հաշվարկը, իսկ վարժական հավաքների մասնակցության համար վճարները հնարավոր է ամբողջովին չծածկեն տվյալ անձի ամսական եկամտի ֆինանսական դիֆիցիտը, ինչը առաջացել է ոչ այդ հավաքների մասնակցի մեղքով: Այս հանգամանքը նույնպես կհանդիսանա վարկառուի կողմից իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարու պատճառ: Առաջարկվում է որոշման մեջ ավելացնել՝ 1. Վարժական հավաքների մասնակիցների կողմից ունեցած վարկ(երի) տոկոսի դրուքաչափերի պահպանում, 2. Վերոհիշյալ ֆինանսական դիֆիցիտի առաջացման դեպքում՝ հատուցում:

Մարտիկ Մարտիրոսյան

19.08.2021

Ոչ "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքով, ոչ քննարկվող ՀՀ կառավարության որոշման նախագծով չի նախատեսվել վարժական հավաքներից ազատելու հնարավորություն: Սակայն հնարավոր է օբյեկտիվորեն լինեն իրավիճակներ, որ զինապարտը չկարողանա մասնակցել վարժական հավաքների: Առաջարկվում է մշակել չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան վարժական հավաքի մասնակցին ազատվել վարժական հավաքից ընտանեկան դրությամբ պայմանավորված (օրինակ՝ ընդտանիքի անդամի ծանր հիվանդություն (եթե խնամակալը հանդիսանում է զինապարտ), ինչպես նաև սույն որոշմամբ ստեղծել հանձնաժողով, ով կարող է եզրակացություն ներկայացնել անձին վարժական հավաքից ազատելու համար, և սահմանել, որ եզրակացության հիման վրա վերջնական որոշում կայացնում է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը:

Մարտիկ Մարտիրոսյան

19.08.2021

Ներկայում մեծ թիվ են կազմում պահեստազորում հաշվառված ուսանողները (այդ թվում ավելի քան մեկ տարի առաջ զինվորական ծառայությունից արձակվածներ): Նրանց ուսումնական պրոցեսը կարող է խաթարվել վարժական հավաքների մասնակցելու համար: Ուստի առաջարկվում է, որ կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացնի ԲՈՒՀ ների և այլ կրթական հաստատություններին, որպեսզի վարժական հավաքների մասնակից ուսանողների համար կազմակերպվեն լրացուցիչ դասեր բաց թողնված դասաժամերը լրացնելու համար, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ մշակել և ուսումնական հաստատություններին առաջարկել, որ նրանց բացակայությունները և քննություններին չներկայանալը համարվեն հարգելի, ինչպես նաև նշանակվեն լրացուցիչ քննությունների օրեր:

See more