Add to favourites

<<Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտակա¬նություններ ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

            Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է 2021թ. օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ և ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել տրանսպոր­տային միջոցներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները:

  • Discussed

    10.08.2021 - 26.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 15260

Print

Suggestions

lev ar

20.08.2021

Վարժական հավաքների մասնակիցների կողմից վարկային պարտավորություն(ներ) ունենալու դեպքում այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվաժում, վարկային պայմանագրով նախատեսված. կարգով, չափով և ժամկետում, վարժական հավաքների մասնակցի ֆիզիկապես բացակայելու պատճառով, իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, վարժական հավաքների մասնակիցը կունենա վարկային պայմանագրով նախատեսված վարկի տոկոսի , ի վնաս վարկառուի, վերանայման կամ գրավի առարկայի կորստի ռիսկեր: Իսկ այն պարագայում, երբ վարժական հավաքների մասնակցի, որպես եկամտի աղբյուր, աշխատավարձը բաղկացած է՝ աշխատավարձի ամսական դրույքաչափից և տվայալ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալից հաշվարկվող պարգևավճարից (բոնուսից), ինչը վարկատուն վարկը տրամադրելիս հաշվի է առնում որպես եկամուտ, վարժական հավաքների մասնակիցը այդ հավաքներին մասնակցելու ժամանակահատվածի համար, օրենքով սահմանված կարգով՝ աշխատատեղի պահպանմամբ, որպես աշխատավարձ, գործատուի կողմից կստանա միայն աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրուքաչափի հաշվարկով, քանի որ հիշյալ անձի կողմից այդ ժամանակահատվածում փաստացի կատարված աշխատանքի ծավալի բացակյության պարագայում, գործատուի կողմից սահմանված կարգով չի կարող հիմնավորվել պարգևավճարի չափի հաշվարկը, իսկ վարժական հավաքների մասնակցության համար վճարները հնարավոր է ամբողջովին չծածկեն տվյալ անձի ամսական եկամտի ֆինանսական դիֆիցիտը, ինչը առաջացել է ոչ այդ հավաքների մասնակցի մեղքով: Այս հանգամանքը նույնպես կհանդիսանա վարկառուի կողմից իր պարտավորությունների չկատարելու, կամ ոչ պատշաճ կատարու պատճառ: Առաջարկվում է որոշման մեջ ավելացնել՝ 1. Վարժական հավաքների մասնակիցների կողմից ունեցած վարկ(երի) տոկոսի դրուքաչափերի պահպանում, 2. Վերոհիշյալ ֆինանսական դիֆիցիտի առաջացման դեպքում՝ հատուցում:

Մարտիկ Մարտիրոսյան

19.08.2021

Ոչ "Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին" ՀՀ օրենքով, ոչ քննարկվող ՀՀ կառավարության որոշման նախագծով չի նախատեսվել վարժական հավաքներից ազատելու հնարավորություն: Սակայն հնարավոր է օբյեկտիվորեն լինեն իրավիճակներ, որ զինապարտը չկարողանա մասնակցել վարժական հավաքների: Առաջարկվում է մշակել չափորոշիչներ, որոնք հնարավորություն կտան վարժական հավաքի մասնակցին ազատվել վարժական հավաքից ընտանեկան դրությամբ պայմանավորված (օրինակ՝ ընդտանիքի անդամի ծանր հիվանդություն (եթե խնամակալը հանդիսանում է զինապարտ), ինչպես նաև սույն որոշմամբ ստեղծել հանձնաժողով, ով կարող է եզրակացություն ներկայացնել անձին վարժական հավաքից ազատելու համար, և սահմանել, որ եզրակացության հիման վրա վերջնական որոշում կայացնում է զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը:

Մարտիկ Մարտիրոսյան

19.08.2021

Ներկայում մեծ թիվ են կազմում պահեստազորում հաշվառված ուսանողները (այդ թվում ավելի քան մեկ տարի առաջ զինվորական ծառայությունից արձակվածներ): Նրանց ուսումնական պրոցեսը կարող է խաթարվել վարժական հավաքների մասնակցելու համար: Ուստի առաջարկվում է, որ կառավարությունը լրացուցիչ միջոցներ հատկացնի ԲՈՒՀ ների և այլ կրթական հաստատություններին, որպեսզի վարժական հավաքների մասնակից ուսանողների համար կազմակերպվեն լրացուցիչ դասեր բաց թողնված դասաժամերը լրացնելու համար, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության հետ մշակել և ուսումնական հաստատություններին առաջարկել, որ նրանց բացակայությունները և քննություններին չներկայանալը համարվեն հարգելի, ինչպես նաև նշանակվեն լրացուցիչ քննությունների օրեր:

See more