Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 | Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները. Որոշման նախագծով հաստատվող «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում ու 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում սահմանել, որ «գործունեության համար նախատեսված արտադրական բազան» և «գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը» պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Նորոշման պահանջներին: | ||
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 | Կարգի 12-րդ և 19-րդ կետերից հետո ավելացնել նոր կետեր՝ հստակ սահմանելով լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից բացասական որոշման ընդունման դեպքերը և իրավական հիմքերը: Սկզբունքորեն դրանք կարող են հանդիսանալ կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններով, 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ», «դ», «ե», «զ» պարբերություններով և 18-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման կամ ներդիր ստանալու համար պարտադիր պայմաններին չհամապատասխանելու դեպքերը: | ||
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 | Կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը, 21-րդ կետի 2-րդ ենթակետը և համապատասխանաբար կարգի 16-րդ կետը հանել, քանի որ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազաի համապատասխանությունը գազաբալոնային պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաների տարածքների չափերի, կահավորման, հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության և օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահանջներին չի որոշվում հայտի ընդունման փուլում, կարծում ենք որ տվյալ գործառույթը պետք է իրականացնի լիցենզավորման հանձնաժողովը: | ||
4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 | Առաջարկում ենք լիցենզավորման կարգի նախագծում սահմանել նաև գործունեության իրականացման վայրի փոփոխության վերաբերյալ դրույթներ: |