Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ ունենք հետևյալ առաջարկությունները. Որոշման նախագծով հաստատվող «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններում ու 18-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում սահմանել, որ «գործունեության համար նախատեսված արտադրական բազան» և «գազաբալոնային սարքավորումներ տեղադրելու և (կամ) պարբերաբար վկայագրելու աշխատանքների կատարման համար ներգրավվող բանվորական և ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումը» պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման տեխնիկական կանոնակարգը և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգը հաստատելու մասին» N 2388-Նորոշման պահանջներին:
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 Կարգի 12-րդ և 19-րդ կետերից հետո ավելացնել նոր կետեր՝ հստակ սահմանելով լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից բացասական որոշման ընդունման դեպքերը և իրավական հիմքերը: Սկզբունքորեն դրանք կարող են հանդիսանալ կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններով, 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ», «դ», «ե», «զ» պարբերություններով և 18-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման կամ ներդիր ստանալու համար պարտադիր պայմաններին չհամապատասխանելու դեպքերը:
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 Կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը, 21-րդ կետի 2-րդ ենթակետը և համապատասխանաբար կարգի 16-րդ կետը հանել, քանի որ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազաի համապատասխանությունը գազաբալոնային պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաների տարածքների չափերի, կահավորման, հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության և օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահանջներին չի որոշվում հայտի ընդունման փուլում, կարծում ենք որ տվյալ գործառույթը պետք է իրականացնի լիցենզավորման հանձնաժողովը:
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 05.08.2021 20:41:20 Առաջարկում ենք լիցենզավորման կարգի նախագծում սահմանել նաև գործունեության իրականացման վայրի փոփոխության վերաբերյալ դրույթներ: