Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՂՄՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԳԱԶԱԲԱԼՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

       

  1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը (նպատակը).

 

     2021 թվականի հունվարի 20-ին ընդունված՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն)՝ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացում գործունեության տեսակը ներառվել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «16. Տրանսպորտի բնագավառ» բաժնում՝ որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:

Հիմք ընդունելով  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ  և 3-րդ մասերը՝ նշված ոլորտի լիցենզավորման հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի նախագիծ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 

      Ներկայումս գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չէ և  գործընթացը կանոնակարգվում է Կառավարաության 2005 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 2388-Ն և 2006 թվականի  հոկտեմբերի 19-ի թիվ 1582-Ն որոշումներով:

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից սույն բնագավառում  իրականացվող քաղաքականության ուսումնասիրության, առկա կարգավորումները միջազգային գործող կարգավորումներին համապատասխանեցնելու և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-48-Ն օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով մշակել է «Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-ն և 2006 թվականի հոկտեմբերի 19-ի N 1582-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

            Գազաբալոնների տեղադրումը և պարբերական վկայագրումը ներառվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2021 թվականի հունվարի 20-ի օրենքի համաձայն (20.01.21 ՀՕ-47-Ն): Սույն նախագծով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորումը:  

  1.         Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը:

  1. Ակնկալվող արդյունքը.

         Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  ավելացման կամ նվազեցման մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

    

 

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է    

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշման նախագիծը

    

Նախագիծը մշակվել է Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.07.2021 - 14.08.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6314

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

05.08.2021

Առաջարկում ենք լիցենզավորման կարգի նախագծում սահմանել նաև գործունեության իրականացման վայրի փոփոխության վերաբերյալ դրույթներ:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

05.08.2021

Կարգի 15-րդ կետի 2-րդ ենթակետը, 21-րդ կետի 2-րդ ենթակետը և համապատասխանաբար կարգի 16-րդ կետը հանել, քանի որ հայտատուի կողմից ներկայացված արտադրական բազաի համապատասխանությունը գազաբալոնային պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի ճնշափորձարկման աշխատանքներ կատարող կազմակերպությունների արտադրական բազաների տարածքների չափերի, կահավորման, հիմնական տեխնոլոգիական սարքավորումներով հագեցվածության և օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահանջներին չի որոշվում հայտի ընդունման փուլում, կարծում ենք որ տվյալ գործառույթը պետք է իրականացնի լիցենզավորման հանձնաժողովը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

05.08.2021

Կարգի 12-րդ և 19-րդ կետերից հետո ավելացնել նոր կետեր՝ հստակ սահմանելով լիցենզավորող մարմնի ղեկավարի կողմից բացասական որոշման ընդունման դեպքերը և իրավական հիմքերը: Սկզբունքորեն դրանք կարող են հանդիսանալ կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններով, 8-րդ կետի 2-րդ ենթակետի «գ», «դ», «ե», «զ» պարբերություններով և 18-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված լիցենզավորման կամ ներդիր ստանալու համար պարտադիր պայմաններին չհամապատասխանելու դեպքերը:

Տեսնել ավելին