Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի

3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության կողմից, այդ թվում՝ Երևան քաղաքում Ճանապարհային ոստիկանության լուծարված 1-ին սպայական գումարտակի ուժերով։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործարկմամբ պայամանավորված 2021 թվականի հուլիսի 7-ից լուծարվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը, որին համաձայն ՀՀ ոստիկանության պետի 20.07.2020 թվականի թիվ 25-Լ հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետի՝ փոխարինել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը։

Ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթն անշարժ պահակետի միջոցով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում դարձել է ոչ նպատակահարմար, քանի որ, ի տարբերություն ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված վայրերի, այդ վայրերում բացակայում է ճանապարհային երթևեկության կարգավորման գործառույթի (ըստ իրավիճակի գործելու) իրականացման անհրաժեշտությունը, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ ոստիկանության  պարեկային ծառայության շուրջօրյա շարժական կարգախմբերի ուժերով, հետևաբար, անշարժ պահակետի առկայությունը կհանդիսանա գործառույթի կրկնություն։     

    

2 Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ կետերը, ինչը կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման համար անհարկի ուժերի կուտակումը։

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Discussed

    22.07.2021 - 06.08.2021

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5411

Print