Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի
3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդուման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Մինչև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության կողմից, այդ թվում՝ Երևան քաղաքում Ճանապարհային ոստիկանության լուծարված 1-ին սպայական գումարտակի ուժերով։
ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության գործարկմամբ պայամանավորված 2021 թվականի հուլիսի 7-ից լուծարվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը, որին համաձայն ՀՀ ոստիկանության պետի 20.07.2020 թվականի թիվ 25-Լ հրամանով հաստատված հավելվածի 12-րդ կետի՝ փոխարինել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը։
Ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթն անշարժ պահակետի միջոցով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում դարձել է ոչ նպատակահարմար, քանի որ, ի տարբերություն ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման 1-ին կետի 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված վայրերի, այդ վայրերում բացակայում է ճանապարհային երթևեկության կարգավորման գործառույթի (ըստ իրավիճակի գործելու) իրականացման անհրաժեշտությունը, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը հնարավոր է դարձել իրականացնել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության շուրջօրյա շարժական կարգախմբերի ուժերով, հետևաբար, անշարժ պահակետի առկայությունը կհանդիսանա գործառույթի կրկնություն։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ կետերը, ինչը կապահովվի ՀՀ ոստիկանության ուժերի օպտիմալ օգտագործումը։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 688-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ռացիոնալ կերպով ապահովել ՀՀ ոստիկանության ուժերի օգտագործումը՝ բացառելով ՀՀ ոստիկանության առջև դրված խնդիրների իրականացման համար անհարկի ուժերի կուտակումը։
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Քննարկվել է
22.07.2021 - 06.08.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5403
Տպել