Add to favourites

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է օրենսդրական կարգավորումները համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։

1․1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Մինչև 2014 թվականը ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման գործընթացը լիցենզավորման ենթակա գործունեություն էր, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15.4-րդ ենթակետով նախատեսված էր գործունեության կազմակերպման լիցենզիայի տրամադրման պետական տուրք տարեկան 100000 դրամ: 2014 թվականի նոյեմբերի 14-ին ընդունված ՀՕ-165-Ն օրենքով փոփոխություն կատարվեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում՝ համաձայն որի կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպումը այլևս լիցենզավորման ենթակա գործունեություն չէր: 20.11.2014թ. ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» թիվ ՀՕ-167-Ն օրենքով վերաշարադրվեց նոր խմբագրությամբ՝ սահմանվելով ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման համար նախատեսված տարեկան պետական տուրք:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված`  ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Տարբեր ոլորտներում անժամկետ գործունեություն իրականացնելու համար համար տարեկան պետական տուրքի կիրառումը կարող է տրամաբանական լինել։ Սակայն որոշակի ժամկետով տարբեր տեսակի գործունեություն իրականացնելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է մեկանգամյա տուրք՝ տրամադրվող իրավունքի կամ լիցենզիայի համար ամբողջ ժամանակահատվածի համար։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերվի նաև կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման պարագայում, քանի որ ՀՀ կառավարության 03․12․2020թ․ թիվ 1994-Ն որոշմամբ հաստատված մրցութային կարգով երթուղիների սպասարկման իրավունքը տրվում է որոշակի ժամկետով։ Գործող կարգավորումը վերանայելը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի կարգավորումների շրջանակներին համահունչ է։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ունեն հարկային այլ պարտավորություններ, այդ թվում՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածի համաձայն նրանք միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղիների շահագործման ուղևորափոխադրումների  կազմակերպման արտոնագիր ստանալու համար ամսական նախատեսված է պետական տուրք յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար:

ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ներքաղաքային երթուղի հասկացությունը փոխվել է ներհամայնքային երթուղի հասկացության, ինչին համապատասխան փոփոխություններ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում չեն կատարվել։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնավոր երթուղիների սպասարկման իրավունքը հատկացվում է որոշակի ժամկետով, ուստի դրա համար պետական տուրքը պետք է սահմանվի մեկանգամյա, այլ ոչ թե տարեկան։ Տարեկան տուրքի նպատակահարմար է կիրառել գործունեությամբ անժամկետ զբաղվելու իրավունքի կամ լիցենզիայի տրամադրման պարագայում։

Բացի այդ Հայաստանի Հանրապետությունում կանոնավոր ուղևորափոխադրումների բնագավառում տիրող իրավիճակը կարգավորելու, ուղևորների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով հանրապետությունում ձևավորվում է միասնական երթուղային ցանց։ Կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպությունների ընտրության մրցութային կարգում 2020 թվականին կատարված փոփոխության համաձայն երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների տարիքը սահմանվել է 10 տարի, նախկին միկրոավտոբուսների 15 տարվա և ավտոբուսների տարիքային սահմանափակում չլինելու փոխարեն։ Հետևաբար  փոխադրողների կողմից անհրաժեշտ կլինեն մեծ ծավալի ներդրումներ տրանսպորտային պարկը թարմացնելու համար։ Այս պարագայում էականորեն կբարձրանան  տրանսպորտային միջոցների գույքահարկի մասով նրանց ծախսերը։ Փոխադրողների ֆինանսական ծախսերը փոքր ինչ մեղմելու նպատակով առաջարկվում է օրենսդրական ներկայացվող փոփոխությունը։  

Կանոնավոր ուղևորափոխադրումները զարգացնելու, փոխադրողների կողմից ներդրումները խթանելու նպատակով նախատեսվում է պետական տուրքը սահմանել մեկանգամյա։

Բացի այդ, կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում յուրաքանչյուր երթուղին մի փոխադրողի կողմից սպասարկելու փոխարեն առաջարկվում է ներդնել միասնական օպերատորի ինստիտուտը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզի համար կընտրվի փոխադրող մեկ օպերատոր։ Հետևաբար օրենսդրական փոփոխության արդյունքում պետական բյուջեի մուտքերի էական նվազում չի նախատեսվում։

 

 

2.Կարգավորման առարկան 

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանվող կանոնավոր երթուղիների անվանումները պետք է համապատասխանեցվեն Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրապետության տարածքում գործող կանոնավոր երթուղիների անվանմանը, համաձայն որի՝ ներքաղաքային երթուղիները փոխարինվել են ներհամայնքային երթուղիներով։

Կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման իրավունքը հատկացվում է հստակ ժամկետով, որի համար պետական տուրքը պետք է սահմանվի մեկանգամյա և կհամապատասխանի պետական տուրքի հիմնական հասկացությանը։

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումների ներդաշնակեցում, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման խթանում։

 

 

 

 

  • Discussed

    16.07.2021 - 31.07.2021

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5440

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.07.2021

3. Հիմք ընդունելով վերը նշված սկզբունքները, առաջարկում են համապատասխան փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.07.2021

2. Քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման համար անցկացվող մրցույթների մասնակցության համար յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվով տուրք կամ վճար գանձելու հարցը: Կարելի սահմանել վճարման ենթակա գումարի առավելագույն շեմը, իսկ վճարման չափի սահմանումը թողնել երթուղային ցանցը ձևավորող մարմնի հայեցողությանը: Տվյալ դեպքում առաջարկում ենք քննարկել համայնքների կողմից կազմակերպվող մրցույթներից գոյացող գումարները տվյալ համայնքային բյուջեներ մուտքագրելու հարցը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.07.2021

1. Ընդհանրապես տվյալ տուրքի տեսակը հանել, քանի որ նշված կարգավորման արդյունքում մուտքերը էականորեն նվազելու են, համապատասխանաբար՝ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

See more