Add to favourites

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետում ներքաղաքային» բառը փոխարինել ներհամայնքային» բառով, իսկ տարեկան սպասարկման» բառերը՝ սպասարկման իրավունքի տրման» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի <<ը» ենթակետում <<կազմակերպման» բառից հետո լրացնել <<իրավունքի տրման» բառերը, իսկ <<հաջորդող յուրաքանչյուր տարվա համար» բառերը հանել։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

  • Discussed

    16.07.2021 - 31.07.2021

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5454

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.07.2021

3. Հիմք ընդունելով վերը նշված սկզբունքները, առաջարկում են համապատասխան փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.07.2021

2. Քննարկել կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկման համար անցկացվող մրցույթների մասնակցության համար յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվով տուրք կամ վճար գանձելու հարցը: Կարելի սահմանել վճարման ենթակա գումարի առավելագույն շեմը, իսկ վճարման չափի սահմանումը թողնել երթուղային ցանցը ձևավորող մարմնի հայեցողությանը: Տվյալ դեպքում առաջարկում ենք քննարկել համայնքների կողմից կազմակերպվող մրցույթներից գոյացող գումարները տվյալ համայնքային բյուջեներ մուտքագրելու հարցը:

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

23.07.2021

1. Ընդհանրապես տվյալ տուրքի տեսակը հանել, քանի որ նշված կարգավորման արդյունքում մուտքերը էականորեն նվազելու են, համապատասխանաբար՝ ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը խմբագրել հետևալ բովանդակությամբ՝ «Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

See more