Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  2021  թվականի                   N –Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման

1) N 1 հավելվածում`

ա. 1.3.3-րդ կետի «ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Աշխատանքային սեղան
  2. Աթոռներ կամ բազմոցներ
  3. Անհետաձգելի բուժօգնության պահարան
  4. Հանդերձապահարան»

բ. 1.3.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Բժիշկ-հոգեթերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ»

գ. 1.32.-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 2-րդ կետում «3 բժիշկ-հոգեբույժ» բառերը փոխարինել «2 բժիշկ-հոգեբույժ» բառերով:

դ.1.40-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Աշխատանքային սեղան
  2. Աթոռներ
  3. Անհետաձգելի բուժօգնության պահարան
  4. Հանդերձապահարան»

 

ե. 1.40-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Բժիշկ-հոգեբույժ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ»

 

2) N2 հավելվածում

ա. 19.1 և 19.2 կետերի 24-րդ ենթակետից հանել «ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ» բառերը:

բ. 1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Զարկերակային ճնշաչափ (տոնոմետր)
  2. Բակտերիցիդ ճառագայթիչ
  3. Բազմալիքային էլեկտրասրտագրության սարք
  4. Կարդիոմոնիտոր
  5. Պուլսօքսիմետր
  6. Թթվածնային բալոն
  7. Թթվածնային բարձիկ
  8. Ստետոֆոնենդոսկոպ
  9. Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
  10. Գաստրոսկոպ
  11. Կոլոնոսկոպ
  12. Սոնոգրաֆ
  13. Գլյուկոմետր
  14. Զոնդեր տարբեր տրամաչափերի (ստամոքսահյութի և դուոդենալ հյութի հետազոտության համար)
  15. Անատոմիական պինցետ
  16. Մետաղական և փայտյա շպատելներ
  17. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ
  18. Ծնոտաբացիչ
  19. Նևրոլոգիական մուրճիկ
  20. Չափիչ ժապավեններ
  21. Բժշկական ջերմաչափ
  22. Բժշկական կշեռք, հասակաչափ
  23. Միզային կաթետերներ
  24. Ապակյա տարաներ ջերմաչափերի և շպատելների համար
  25. Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  26. Դիմակներ
  27. Սեղմալար (ժգուտ)
  28. Հոգնայի պարագաներ, այդ թվում` սիֆոնային
  29. Հիվանդի սայլակներ
  30. Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)
  31. Ապակյա սեղանիկներ
  32. Դեղորայքի պահարաններ
  33. Բժշկական պահարաններ
  34. Բժշկական թախտեր
  35. Հանդերձապահարաններ
  36. Ճաշասեղաններ
  37. Տումբաներ
  38. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
  39. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
  2. Միջին բուժաշխատողներ
  3. Կրտսեր բուժաշխատողներ

 

  • Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն - 20 մահճակալի հաշվով:
  • Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է շուրջօրյա հերթապահության համար` 1 պաշտոն - 20 մահճակալի հաշվով:»

 

գ. 7.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«7. ԹՈՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

  1. Զարկերակային ճնշաչափ (տոնոմետր)
  2. Բակտերիցիդ ճառագայթիչ
  3. Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
  4. Նեբուլայզեր
  5. Ինհալյատորներ
  6. Բրոնխոսկոպ
  7. Թթվածնի կենտրոնական մատակարարում յուրաքանչյուր հիվանդասենյակում
  8. Պուլսօքսիմետր
  9. Բոբրովի ապարատ
  10. Թթվածնային դիմակ՝ նախատեսված քթի համար
  11. Մոնիտոր էլեկտրասրտագրության, զարկերակային ճնշման, շնչառության հաճախության մշտական հսկողության համար
  12. Թթվածնային բալոն
  13. Թթվածնային բարձիկ
  14. Ստետոֆոնենդոսկոպ
  15. Թթվածնային սարք (խտացուցիչ)
  16. Մետաղական և փայտյա շպատելներ
  17. Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ
  18. Ծնոտաբացիչ
  19. Ապակյա տարաներ ջերմաչափերի և շպատելների համար
  20. Բժշկական ջերմաչափ, Էլեկտրոնային ջերմաչափ
  21. Դիմակներ
  22. Սեղմալար (ժգուտ)
  23. Հիվանդի սայլակներ
  24. Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)
  25. Ապակյա սեղանիկներ
  26. Դեղորայքի պահարաններ
  27. Բժշկական պահարաններ
  28. Բժշկական թախտեր
  29. Հանդերձապահարաններ
  30. Ճաշասեղաններ
  31. Տումբաներ
  32. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
  33. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
  2. Միջին բուժաշխատողներ
  3. Կրտսեր բուժաշխատողներ

 

  • Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն - 15 մահճակալի հաշվով:
  • Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է շուրջօրյա հերթապահության համար` 1 պաշտոն - 15 մահճակալի հաշվով:»

 

դ. 16.-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ

«16. ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. Էլեկտրոնային ջերմաչափեր
  2. Արյան ճնշման չափման գործիքներ
  3. Նեգատոսկոպ
  4. Ստետոֆոնենդոսկոպ
  5. Թթվածնային սարք (խտացուցիչ)
  6. Արյան փոխներարկման շտատիվ
  7. Արտածծիչ
  8. Բժշկական կշեռք
  9. Թթվածնի կենտրոնական մատակարարում
  10. Թթվածնի բարձ
  11. Բժշկական հենակներ
  12. Իշիխառայի թեսթ
  13. Աուդիոմետր
  14. Բժշկական կամերտոն
  15. Բժշկական մուրճիկ
  16. Շաքարաչափ
  17. Պուլսօքսիմետր
  18. Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
  19. Ուլտրաձայնային նեբուլայզեր
  20. Հիվանդի սայլակներ
  21. Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)
  22. Ապակյա սեղանիկներ
  23. Դեղորայքի պահարաններ
  24. Բժշկական պահարաններ
  25. Բժշկական թախտեր
  26. Հանդերձապահարաններ
  27. Ճաշասեղաններ
  28. Տումբաներ
  29. Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
  30. Աթոռներ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
  2. Միջին բուժաշխատողներ
  3. Կրտսեր բուժաշխատողներ

 

  • Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն - 10 մահճակալի հաշվով:
  • Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է շուրջօրյա հերթապահության համար` 1 պաշտոն - 10 մահճակալի հաշվով:»

 

ե. 60.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«60. ՄԱՆԿԱԿԱՆ ԹՈՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

  1. «Ամբուի» պարկ` դիմակներով
  2. Արտածծիչ սարք
  3. Թթվածնի աղբյուր` ռեդուկտորով
  4. Շնչական խառնուրդի խոնավացուցիչներ
  5. Ինֆուզիոն պոմպեր
  6. Սարք` ինհալյացիայի համար
  7. Բրոնխոսկոպ
  8. Շարունակական դրական ճնշում շնչուղիներում ապահովող սարք (CPAP)
  9. Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
  10. Պիկֆլոումետրեր
  11. Պուլսօքիմետր
  12. Բակտերիցիդ լամպեր
  13. Պերիֆերիկ երակային կաթետերներ` տարբեր չափերի
  14. «Թիթեռնիկ» ասեղներ` տարբեր չափերի
  15. Արտածծման կաթետերներ` տարբեր չափերի
  16. Ռեսպիրատոր բինազալ կաթետերներ
  17. Ներերակային ներարկման համակարգեր (սովորական և արյան բաղադրամասերի ներարկման համար)
  18. Կաթիլային ներարկման համար շտատիվ
  19. Պինցետներ` անատոմիական
  20. Մկրատներ
  21. Վիրաբուժական կորնցանգ
  22. Բժշկական սրվակներ
  23. Տարբեր ծավալների ներարկիչներ
  24. Ջերմաչափեր
  25. Պատի ջերմաչափ յուրաքանչյուր հիվանդասենյակում
  26. Տոնոմետր
  27. Ճառագայթային տաքացնող լամպ
  28. Թեփուրներ (մեծ և փոքր)
  29. Բիքսեր
  30. Բժշկական կշեռք
  31. Մանիպուլյացիոն սեղան
  32. Տարողություններ` ախտահանիչ լուծույթների համար
  33. Սառնարան` դեղորայքի պահպանման համար
  34. Սառնարան` կթած կաթի և մանկական սննդի պահպանման համար
  35. Մանկական` մահճակալներ
  36. Բժշկական պահարան` դեղերի պահպանման համար
  37. Բժշկական սեղան` դեղերի և գործիքների համար
  38. Պահարան` մաքուր սպիտակեղենի պահպանման համար
  39. Մահճասեղաններ
  40. Տարողություններ` օգտագործած սպիտակեղենի հավաքման համար
  41. Սեղան
  42. Աթոռներ
  43. Բարուրասեղան
  44. Մահճակալներ` մայրերի համար

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
  2. Միջին բուժաշխատողներ
  3. Կրտսեր բուժաշխատողներ

 

  • Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 բժշկական պաշտոն` յուրաքանչյուր 20 մահճակալի հաշվով:
  • Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է` շուրջօրյա հերթապահության 1 քույրական պաշտոն` յուրաքանչյուր 20 մահճակալի հաշվով:»

 

 

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    16.07.2021 - 31.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5719

Print

Related documents / links