ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման
1) N 1 հավելվածում`
ա. 1.3.3-րդ կետի «ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ԲԺՇԿԻ ԿԱԲԻՆԵՏ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Աշխատանքային սեղան
- Աթոռներ կամ բազմոցներ
- Անհետաձգելի բուժօգնության պահարան
- Հանդերձապահարան»
բ. 1.3.3-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Բժիշկ-հոգեթերապևտ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ»
գ. 1.32.-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 2-րդ կետում «3 բժիշկ-հոգեբույժ» բառերը փոխարինել «2 բժիշկ-հոգեբույժ» բառերով:
դ.1.40-րդ կետի «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Աշխատանքային սեղան
- Աթոռներ
- Անհետաձգելի բուժօգնության պահարան
- Հանդերձապահարան»
ե. 1.40-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ» բաժնի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Բժիշկ-հոգեբույժ` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ»
2) N2 հավելվածում
ա. 19.1 և 19.2 կետերի 24-րդ ենթակետից հանել «ողնաշարի անշարժացման վակուումային բեկակալներ» բառերը:
բ. 1.-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Զարկերակային ճնշաչափ (տոնոմետր)
- Բակտերիցիդ ճառագայթիչ
- Բազմալիքային էլեկտրասրտագրության սարք
- Կարդիոմոնիտոր
- Պուլսօքսիմետր
- Թթվածնային բալոն
- Թթվածնային բարձիկ
- Ստետոֆոնենդոսկոպ
- Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
- Գաստրոսկոպ
- Կոլոնոսկոպ
- Սոնոգրաֆ
- Գլյուկոմետր
- Զոնդեր տարբեր տրամաչափերի (ստամոքսահյութի և դուոդենալ հյութի հետազոտության համար)
- Անատոմիական պինցետ
- Մետաղական և փայտյա շպատելներ
- Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ
- Ծնոտաբացիչ
- Նևրոլոգիական մուրճիկ
- Չափիչ ժապավեններ
- Բժշկական ջերմաչափ
- Բժշկական կշեռք, հասակաչափ
- Միզային կաթետերներ
- Ապակյա տարաներ ջերմաչափերի և շպատելների համար
- Մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
- Դիմակներ
- Սեղմալար (ժգուտ)
- Հոգնայի պարագաներ, այդ թվում` սիֆոնային
- Հիվանդի սայլակներ
- Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)
- Ապակյա սեղանիկներ
- Դեղորայքի պահարաններ
- Բժշկական պահարաններ
- Բժշկական թախտեր
- Հանդերձապահարաններ
- Ճաշասեղաններ
- Տումբաներ
- Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
- Աթոռներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատողներ
- Կրտսեր բուժաշխատողներ
- Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն - 20 մահճակալի հաշվով:
- Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է շուրջօրյա հերթապահության համար` 1 պաշտոն - 20 մահճակալի հաշվով:»
գ. 7.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7. ԹՈՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Զարկերակային ճնշաչափ (տոնոմետր)
- Բակտերիցիդ ճառագայթիչ
- Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
- Նեբուլայզեր
- Ինհալյատորներ
- Բրոնխոսկոպ
- Թթվածնի կենտրոնական մատակարարում յուրաքանչյուր հիվանդասենյակում
- Պուլսօքսիմետր
- Բոբրովի ապարատ
- Թթվածնային դիմակ՝ նախատեսված քթի համար
- Մոնիտոր էլեկտրասրտագրության, զարկերակային ճնշման, շնչառության հաճախության մշտական հսկողության համար
- Թթվածնային բալոն
- Թթվածնային բարձիկ
- Ստետոֆոնենդոսկոպ
- Թթվածնային սարք (խտացուցիչ)
- Մետաղական և փայտյա շպատելներ
- Մեկանգամյա օգտագործման ներարկիչներ
- Ծնոտաբացիչ
- Ապակյա տարաներ ջերմաչափերի և շպատելների համար
- Բժշկական ջերմաչափ, Էլեկտրոնային ջերմաչափ
- Դիմակներ
- Սեղմալար (ժգուտ)
- Հիվանդի սայլակներ
- Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)
- Ապակյա սեղանիկներ
- Դեղորայքի պահարաններ
- Բժշկական պահարաններ
- Բժշկական թախտեր
- Հանդերձապահարաններ
- Ճաշասեղաններ
- Տումբաներ
- Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
- Աթոռներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատողներ
- Կրտսեր բուժաշխատողներ
- Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն - 15 մահճակալի հաշվով:
- Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է շուրջօրյա հերթապահության համար` 1 պաշտոն - 15 մահճակալի հաշվով:»
դ. 16.-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ
«16. ՀԱԿԱՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- Էլեկտրոնային ջերմաչափեր
- Արյան ճնշման չափման գործիքներ
- Նեգատոսկոպ
- Ստետոֆոնենդոսկոպ
- Թթվածնային սարք (խտացուցիչ)
- Արյան փոխներարկման շտատիվ
- Արտածծիչ
- Բժշկական կշեռք
- Թթվածնի կենտրոնական մատակարարում
- Թթվածնի բարձ
- Բժշկական հենակներ
- Իշիխառայի թեսթ
- Աուդիոմետր
- Բժշկական կամերտոն
- Բժշկական մուրճիկ
- Շաքարաչափ
- Պուլսօքսիմետր
- Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
- Ուլտրաձայնային նեբուլայզեր
- Հիվանդի սայլակներ
- Մահճակալներ (ֆունկցիոնալ և հասարակ)
- Ապակյա սեղանիկներ
- Դեղորայքի պահարաններ
- Բժշկական պահարաններ
- Բժշկական թախտեր
- Հանդերձապահարաններ
- Ճաշասեղաններ
- Տումբաներ
- Սեղաններ` բժիշկների և բուժքույրերի համար
- Աթոռներ
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատողներ
- Կրտսեր բուժաշխատողներ
- Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 պաշտոն - 10 մահճակալի հաշվով:
- Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է շուրջօրյա հերթապահության համար` 1 պաշտոն - 10 մահճակալի հաշվով:»
ե. 60.-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«60. ՄԱՆԿԱԿԱՆ ԹՈՔԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
- «Ամբուի» պարկ` դիմակներով
- Արտածծիչ սարք
- Թթվածնի աղբյուր` ռեդուկտորով
- Շնչական խառնուրդի խոնավացուցիչներ
- Ինֆուզիոն պոմպեր
- Սարք` ինհալյացիայի համար
- Բրոնխոսկոպ
- Շարունակական դրական ճնշում շնչուղիներում ապահովող սարք (CPAP)
- Սպիրոմետր (սպիրոգրաֆ)
- Պիկֆլոումետրեր
- Պուլսօքիմետր
- Բակտերիցիդ լամպեր
- Պերիֆերիկ երակային կաթետերներ` տարբեր չափերի
- «Թիթեռնիկ» ասեղներ` տարբեր չափերի
- Արտածծման կաթետերներ` տարբեր չափերի
- Ռեսպիրատոր բինազալ կաթետերներ
- Ներերակային ներարկման համակարգեր (սովորական և արյան բաղադրամասերի ներարկման համար)
- Կաթիլային ներարկման համար շտատիվ
- Պինցետներ` անատոմիական
- Մկրատներ
- Վիրաբուժական կորնցանգ
- Բժշկական սրվակներ
- Տարբեր ծավալների ներարկիչներ
- Ջերմաչափեր
- Պատի ջերմաչափ յուրաքանչյուր հիվանդասենյակում
- Տոնոմետր
- Ճառագայթային տաքացնող լամպ
- Թեփուրներ (մեծ և փոքր)
- Բիքսեր
- Բժշկական կշեռք
- Մանիպուլյացիոն սեղան
- Տարողություններ` ախտահանիչ լուծույթների համար
- Սառնարան` դեղորայքի պահպանման համար
- Սառնարան` կթած կաթի և մանկական սննդի պահպանման համար
- Մանկական` մահճակալներ
- Բժշկական պահարան` դեղերի պահպանման համար
- Բժշկական սեղան` դեղերի և գործիքների համար
- Պահարան` մաքուր սպիտակեղենի պահպանման համար
- Մահճասեղաններ
- Տարողություններ` օգտագործած սպիտակեղենի հավաքման համար
- Սեղան
- Աթոռներ
- Բարուրասեղան
- Մահճակալներ` մայրերի համար
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
- Բժիշկներ - համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ:
- Միջին բուժաշխատողներ
- Կրտսեր բուժաշխատողներ
- Բժշկական պաշտոնները սահմանվում են` 1 բժշկական պաշտոն` յուրաքանչյուր 20 մահճակալի հաշվով:
- Միջին բուժանձնակազմի պաշտոնը սահմանվում է` շուրջօրյա հերթապահության 1 քույրական պաշտոն` յուրաքանչյուր 20 մահճակալի հաշվով:»
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Обсуждалось
16.07.2021 - 31.07.2021
-
Тип
Pешение
-
Область
Здравоохранение
-
Министерство
Министерство здравоохранения
Просмотры 5723
Принт