Add to favourites

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

 «Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի 

1.

Անհրաժեշտությունը

 

Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Ներկայում իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի օրենսդրական բարեփոխումներ, ինչը հնարավորություն կստեղծի վերանայել մեծ թվով ենթաօրենսդրական իրավական ակտեր և ստեղծել բարենպաստ պայմանների երեխաների իրավունքների իրացման համար։

Հատկանշական է, որ 2020 թվականից մեկնարկած ԿԴԻՀ երեխաների՝ հաստատություն մուտք գործելու կանխարգելմանը, ընտանիքի հետ վերամիավորմանը և բնաիրային փաթեթի տրամադրման միջոցով աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերի իրականացումը շարունակվում է նոր որակով և առավել բարձր արդյունավետությամբ։

Ոլորտի համար կարևոր նշանակություն ունեն նոր ստեղծված երկու աջակցության կենտրոնները, որոնք ցերեկային ծառայության բաղադրիչից զատ՝ ունեն ճգնաժամային աջակցության շուրջօրյա խնամքի բաղադրիչ։

Վերոնշյալը ցերեկային ծառայություններին զուգահեռ կարևոր գործիք է երեխայի՝ ընտանիքից բաժանվելու ռիսկի կանխարգելման հարցում։

Շարունակվում են ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակների զարգացմանն ուղղված ջանքերը (խնամատարության ինստիտուտի հզորացում, որդեգրման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ,):

Թեև իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ այնուհանդերդ շարունակում են գործել երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններ և դեռ գործում են 5 շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ: Մեծածավալ աշխատանքներ են պահանջվում նաև իրավական դաշտի վերանայումից հետո ոլորտային դերակատարներին բարեփոխումներին ամենայն մանրամասնությամբ ծանոթացները, ինչպես նաև վերջիններիս կարողությունները հզորացնելը։

Շարունակում է խնդրահարույց մնալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման հնարավորությունը, որի արդյունքում վերջիններս կկարողանան լիովին հաղթահարել դժվարին իրավիճակը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը.

 

Ամրագրված խնդիրների լուծման, ոլորտի առաջընթացի՝ մասնավորապես երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով՝ սույն ծրագրում ներառվել են թիրախային և ռազմավարական նպատակներից բխող միջոցառումներ:Հայաստանի Հանրապետության Կառավարության «Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երեխաների իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, երեխաների իրավունքների պաշտպանության գերակայության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև ճկուն և թափանցիկ տեղեկատվական համակարգի ներդրում։

 

 

 

 

  • Discussed

    14.07.2021 - 30.07.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7020

Print