«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1. |
Անհրաժեշտությունը |
|
Համաձայն «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի՝ երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներն իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության տարեկան ծրագրերով: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մշակել է ոլորտի տարեկան ծրագիրը՝ իրականացված և գնահատման արդյունքում ամրագրված խնդիրների հիման վրա նախանշված աշխատանքների ներառմամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Ներկայում իրականացվում են երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի օրենսդրական բարեփոխումներ, ինչը հնարավորություն կստեղծի վերանայել մեծ թվով ենթաօրենսդրական իրավական ակտեր և ստեղծել բարենպաստ պայմանների երեխաների իրավունքների իրացման համար։ Հատկանշական է, որ 2020 թվականից մեկնարկած ԿԴԻՀ երեխաների՝ հաստատություն մուտք գործելու կանխարգելմանը, ընտանիքի հետ վերամիավորմանը և բնաիրային փաթեթի տրամադրման միջոցով աջակցության ցուցաբերմանն ուղղված ծրագրերի իրականացումը շարունակվում է նոր որակով և առավել բարձր արդյունավետությամբ։ Ոլորտի համար կարևոր նշանակություն ունեն նոր ստեղծված երկու աջակցության կենտրոնները, որոնք ցերեկային ծառայության բաղադրիչից զատ՝ ունեն ճգնաժամային աջակցության շուրջօրյա խնամքի բաղադրիչ։ Վերոնշյալը ցերեկային ծառայություններին զուգահեռ կարևոր գործիք է երեխայի՝ ընտանիքից բաժանվելու ռիսկի կանխարգելման հարցում։ Շարունակվում են ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի եղանակների զարգացմանն ուղղված ջանքերը (խնամատարության ինստիտուտի հզորացում, որդեգրման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներ,): Թեև իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ այնուհանդերդ շարունակում են գործել երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններ և դեռ գործում են 5 շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ: Մեծածավալ աշխատանքներ են պահանջվում նաև իրավական դաշտի վերանայումից հետո ոլորտային դերակատարներին բարեփոխումներին ամենայն մանրամասնությամբ ծանոթացները, ինչպես նաև վերջիններիս կարողությունները հզորացնելը։ Շարունակում է խնդրահարույց մնալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների ընտանիքների հզորացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացման հնարավորությունը, որի արդյունքում վերջիններս կկարողանան լիովին հաղթահարել դժվարին իրավիճակը։ |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
Ամրագրված խնդիրների լուծման, ոլորտի առաջընթացի՝ մասնավորապես երեխայի լավագույն շահի ապահովման նպատակով՝ սույն ծրագրում ներառվել են թիրախային և ռազմավարական նպատակներից բխող միջոցառումներ:Հայաստանի Հանրապետության Կառավարության «Երեխայի իրավունքների պաշտպանության 2021 թվականի տարեկան ծրագրի և միջոցառումների ցանկի նախագծերին հավանություն տալու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է երեխաների իրավունքների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, երեխաների իրավունքների պաշտպանության գերակայության վերաբերյալ հասարակության լայն շերտերի իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև ճկուն և թափանցիկ տեղեկատվական համակարգի ներդրում։ |
-
Քննարկվել է
14.07.2021 - 30.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7013
Տպել