Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ  4-Ի N 914ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը, նպաստել ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև վերանայել վարձակալության գործընթացում իրականացվող աշխատանքների ժամկետները:

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Գործող որոշմամբ պետական մարմինների ամրացված, ինչպես նաև Կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրաց­ված գույքը վարձակալության կարող է տրամադրվել ուղղակի ձևով նաև այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք չեն հանդիսանում գույքի վարձակալ։ Ներկայացված նախագծով նախատեսվում է գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրվի միայն տվյալ գույքի նախկին վարձակալին։ Այս մոտեցումը պայմանավորված է հիմնականում գույքի վարձակալության տրամադրման գործընթացում ավելի ճկուն դարձնելու և ներդրումների ներգրավման միջոցով բարելավել գույքի վիճակը։

Գործող որոշման 2-րդ կետով վարձակալության տրամադրման գործընթացում բացառություն է սահմանվել պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ, որոնք հանդիսանում են պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125  և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 914-Ն որոշման կիրառման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ՝ վարձակալության տրամադրման կազմակերպումն առավել արդյունավետ կատարելու նպատակով։ Մասնավորապես՝ նախատեսվում է պետական մարմիններին ամրացված, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից վարձակալության տրամադրված տարածքների ուղղակի ձևով վարձակալության է տրամադրվելու միայն տվյալ գույքի վարձակալի։

Նախագծով նախատեսվել է որոշման 2-րդ կետով վարձակալության տրամադրման գործընթացում բացառություն է սահմանվել նաև ոստիկանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի նկատմամբ, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։

Նախագծով սահմանվել է, որ անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից մարզադահլիճները, ճաշարանները, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը պետք է կազմակերպի կոմիտեն, իսկ պայմանագիրը կնքում և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը իրականացվել է կազմակերպության կամ ընկերության կամ հիմնադրմի կողմից՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու։

Նախագծով բացառություն է սահմանվում նաև ոստիկանության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի նկատմամբ, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։

Նախագծով կարգավորվել է նաև պետական մարմիններին ամրացված, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից վարձակալության տրամադրված տարածքների դեպքում կոմունալ ծառայությունների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման  աղբահանության և այլ) համար մատուցման գործընթացը։

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:

 

  1. 5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի վարձակալության գործընթացը, ինչպես նաև կտրվի լուծում որոշման գործակման ժամանակ առաջացած խնդիրներին։  

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի  4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

  • Discussed

    06.07.2021 - 22.07.2021

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5206

Print