Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Առաջարկվում է պարզեցնել պետական գույքի վարձակալության տրամադրման գործընթացը, նպաստել ծառայությունների որակի բարելավմանը, ինչպես նաև վերանայել վարձակալության գործընթացում իրականացվող աշխատանքների ժամկետները:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Գործող որոշմամբ պետական մարմինների ամրացված, ինչպես նաև Կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքը վարձակալության կարող է տրամադրվել ուղղակի ձևով նաև այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք չեն հանդիսանում գույքի վարձակալ։ Ներկայացված նախագծով նախատեսվում է գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրվի միայն տվյալ գույքի նախկին վարձակալին։ Այս մոտեցումը պայմանավորված է հիմնականում գույքի վարձակալության տրամադրման գործընթացում ավելի ճկուն դարձնելու և ներդրումների ներգրավման միջոցով բարելավել գույքի վիճակը։
Գործող որոշման 2-րդ կետով վարձակալության տրամադրման գործընթացում բացառություն է սահմանվել պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի նկատմամբ, որոնք հանդիսանում են պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 914-Ն որոշման կիրառման գործընթացում անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ՝ վարձակալության տրամադրման կազմակերպումն առավել արդյունավետ կատարելու նպատակով։ Մասնավորապես՝ նախատեսվում է պետական մարմիններին ամրացված, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից վարձակալության տրամադրված տարածքների ուղղակի ձևով վարձակալության է տրամադրվելու միայն տվյալ գույքի վարձակալի։
Նախագծով նախատեսվել է որոշման 2-րդ կետով վարձակալության տրամադրման գործընթացում բացառություն է սահմանվել նաև ոստիկանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի նկատմամբ, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։
Նախագծով սահմանվել է, որ անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից մարզադահլիճները, ճաշարանները, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքների վարձակալության տրամադրման գործընթացը պետք է կազմակերպի կոմիտեն, իսկ պայմանագիրը կնքում և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը իրականացվել է կազմակերպության կամ ընկերության կամ հիմնադրմի կողմից՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու։
Նախագծով բացառություն է սահմանվում նաև ոստիկանության տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքի նկատմամբ, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար։
Նախագծով կարգավորվել է նաև պետական մարմիններին ամրացված, ինչպես նաև անհատույց օգտագործման պայմանագրերի համաձայն կազմակերպություններին ամրացված, ընկերություններին և հիմնադրամներին տրամադրված գույքից վարձակալության տրամադրված տարածքների դեպքում կոմունալ ծառայությունների (ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, գազամատակարարման աղբահանության և այլ) համար մատուցման գործընթացը։
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմի կողմից:
- 5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի վարձակալության գործընթացը, ինչպես նաև կտրվի լուծում որոշման գործակման ժամանակ առաջացած խնդիրներին։
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
-
Քննարկվել է
06.07.2021 - 22.07.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 5204
Տպել